Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 25-ամյա է. Ալեքսանյանը իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին «Գայի պոստի» մոտ՝ դեպի Աշտարակ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, 2-ը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Է. Ալեքսանյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 33-ամյա Ա. Գասպարյանն ու Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ա. Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են, որ վթարի ենթարկվածների մեջ կան դերասան և տիկտոկեր: