Ինստագրամյան հարթակում մեծ ակտիվություն ցուցաբերող Մելիքյանների ընտանիքը հերթական անգամ աչքի է ընկնում իր`մեկը մյուսին հաջորդող և հետաքրքիր հրապարակումներով:
Այս անգամ Արամ Մելիքյանի կրտսեր դուստրը`Ստելլան, հրապարակում է արել, որտեղ իր դեմքին ունի աննշան դիմահարդարում:
Հայրիկը հրապարակմանն ու դիմահարդարմանն անդրադարձել է իր յուրօրինակ մեկնաբանությամբ.
«Էս ինչ մորքուրի պամադայա»:
Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ ծնվել էր Մելիքյանների ընտանիքի փոքրիկը`Տիգրանը: Երեխայի ծնունդից հետո ընտանիքի անդամները պարբերաբար նրա մասնակցությամբ նոր հրապարակումներով են կիսվում։
Առաջին անգամ էլ ընտանիքը Ստելլայի և նորածին եղբոր մասնակցությամբ էր հոլովակ հրապարակել։