StarNews-ը առաջինն էր հայտնել, որ հաղորդավարուհի, դերասանուհի Անուշիկ Առաքելյանն ամուսնացրել է դստերը։ Առաջինն էինք հրապարակել նաև օրվա բացառիկ կադրերը։
Երիտասարդ զույգի մասնակցությամբ հրապարակումները անմիջապես լայն տարածում էին ստացել՝ արժանանալով բազմաթիվ ջերմ ու դրական մեկնաբանությունների։
Համացանցի մի շարք օգտատերեր շնորհավորել էին Անուշիկին՝ նշելով, որ նրանք կարծես քույրեր լինեն։ Անուշիկը ողջ օրվա ընթացքում բավականին հուզված էր։ Դերասանուհին ներկայացել էր նուրբ ու շքեղ կերպարով։
Հարսանիքից օրեր անց մայրիկը դստեր հետ ջերմ հրապարակում է արել իր ինստագրամի էջում, որն, հավանաբար, արխիվային է: