Ահա թե որքան է մեծացել Դիանա Գրիգորյանի դուստրը․ նա արդեն ավարտել է համալսարանը․լուսանկարներ

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը օրերս հուզիչ հրապարակում է արել՝ կիսվելով դստեր նոր լուսանկարներով։ Հրապարակումից պարզ է դառնում, որ նրա դուստրը ավարտել է համալսարանը և կյանքի կարևոր փուլ է հաղթահարել։
Դիանա Գրիգորյանը դստեր լուսանկարներին կից հրապարակել է նաև հուզիչ ու հպարտությամբ լի գրառում, որտեղ խոսել է մայր լինելու երջանկության մասին։
«Մինչ փորձում ենք որսալ երջանկությունն ու հստակ անվանում տալ նրան, այն անցնում է մեր կողքով: Այո, թող տարօրինակ չհնչի, բայց երջանկությունն անանուն է… Ես, այսօր կանգնած իմ երջանկության պառնասին, Բարձրյալին շնորհակալություն եմ հայտնում՝ որպես ծնող ինձ այսքան շռայլ վարձատրելու համար… Ես հպարտ եմ քո մայրը լինելու համար…»,- գրել է նա։
Հուզիչ գրառումը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում, ովքեր շնորհավորել են Դիանա Գրիգորյանի դստերը կյանքի նոր փուլ մտնելու առիթով։
Ձեզ ենք ներկայացնում Դիանա Գրիգորյանի դստեր լուսանկարները։






















