«Միայն ուզում եմ, որ ընտանիքս ապրի իմ Հայրենիքում»․ Անաիս Սարդարյանի ծննդյան ամենամեծ ցանկությունը

Այսօր դերասանուհի Անաիս Սարդարյանի ծննդյան օրն է։ Դերասանուհին դարձել է 38 տարեկան և այդ առիթով սոցիալական իր էջում հրապարակել է ջերմ ընտանեկան հոլովակ։

Հրապարակմանը կից Անաիսը կիսվել է նաև իր ամենասիրելի և ամենակարևոր ցանկությամբ՝ գրելով.

«Միայն ուզում եմ, որ ընտանիքս ապրի իմ Հայրենիքում՝ խաղաղ, առողջ ու երջանիկ»։

Դերասանուհին իր գրառման մեջ հավելել է նաև.

«Թող մեր երեխաները մեծանան իրենց հողի վրա՝ առանց վախի, արժանապատիվ ու սիրով լցված։ Ինձ համար սա է ամենամեծ երազանքն ու ամենաթանկ ցանկությունը»։

Անաիս Սարդարյանի հուզիչ խոսքերը մեծ արձագանք են գտել հետևորդների շրջանում, որոնք շնորհավորել են դերասանուհուն ծննդյան օրվա առթիվ։

StarNews-ը ևս միանում է շնորհավորանքներին։