Մհերի և Նարիի հրապարակային վեճը նոր զարգացում է ստացել. Մհերը ներողություն է խնդրել

Երգիչ Մհերի և ամերիկաբնակ երգահան Նարիի միջև սոցիալական հարթակներում ծագած հրապարակային վեճը շարունակում է քննարկումների առիթ դառնալ։
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Նարին կոշտ քննադատությամբ է հանդես եկել Մհերի հասցեին՝ անդրադառնալով նրա քաղաքական դիրքորոշումների փոփոխությանը։ Իր հրապարակման մեջ Նարին ասել է.
«Սրա գոգից նրա գոգը թռնելը դա ամենավատ և ամենաստոր ապրելակերպն է… Նրանք, ովքեր իսկապես սիրում են Նիկոլ Փաշինյանին, պետք է հասկանան, որ ինչպես նախկին ղեկավարության վրա խաչ քաշեցիր և ուրացար, նույնը մի օր իրենց ես անելու»։
Նարին նաև Մհերին անվանել է «տասը երեսանի դավաճան»։ Նարին հիշել է նաև Մհերինախկին հարցազրույցներից մեկը, որտեղ, ըստ նրա, Մհերը խոսել էր իր կրոնական հայացքների մասին, ասելով որ աղանդավոր է։ «Դու այն մարդն ես, որ անգամ հավատքն ես ուրանում։ Ես երբեք չեմ մոռանա քո ինտերվյուն, երբ որ դու աղանդավոր էիր, ասեցիր իրենք ինձ հովանավորում են ․ դրա համար էլ ես իրենց եմ ընտրում, թող մեր Առաքելակն եկեղեցին հովանավորի, ես Առաքելական եկեղեցին կընդունեմ։ Այ էդ ես դու Աստված էլ չունես, այսքանը»։
Ի պատասխան՝ Մհերը հրապարակային գրառումներով արձագանքել է Նարիին՝ անձնական բնույթի արտահայտություններ անելով և կասկածի տակ դնելով նրա սեռական կողմնորոշումը։ Հետագայում այդ գրառումները հեռացվել են։
Նարին, սակայն, չի հեռացրել իր հրապարակումը և հայտարարել է, որ պատասխանատու է իր յուրաքանչյուր խոսքի համար։ Միաժամանակ նա պնդել է, որ Մհերին անձնական վիրավորանք չի հասցրել և չի օգտագործել այն բառերը, որոնց մասին Մհերը խոսում է։
Իր հերթին Մհերը նշել է, որ եթե իրեն չվիրավորեին, ինքը նման արձագանք չէր տա։ Նա նաև պնդել է, որ Նարին իրեն վիրավորել է, սակայն Նարին հերքել է այդ պնդումը՝ նշելով, որ իր բոլոր հրապարակումները պահպանված են և յուրաքանչյուրը կարող է համոզվել դրանց բովանդակության մեջ։
Վերջում, «Օձի լեզու» հաղորդման շրջանակում, Մհերը հայտարարել է, որ որպես տղամարդ առաջին քայլն է անում և ներողություն է խնդրում տեղի ունեցածի համար։
Թե արդյոք այս հրապարակային հակամարտությունն այստեղ կավարտվի, թե կստանա նոր զարգացումներ, ցույց կտա ժամանակը։

















