Մարտի 8-ը հայկական շոուբիզնեսում․ ջերմ խոսքեր և գեղեցիկ հրապարակումներ․ Բացառիկ անդրադարձ

Կանանց միամսյակի կապակցությամբ StarNews-ը ուսումնասիրել է սոցիալական հարթակները և առանձնացրել հայ հայտնիների ամենագեղեցիկ ու հուզիչ շնորհավորանքները՝ նվիրված այս գեղեցիկ տոնին։

Բլոգեր Օվսին իր հետևորդների հետ կիսվել է նոր ֆոտոշարքով և ոգեշնչող գրառում կատարել՝ խոսելով ինքնավստահության և կյանքի փոփոխության մասին։ Նա գրել է, որ տարիներ առաջ հավատացել է իր ուժերին և այդ պահից իր կյանքը փոխվել է։ Բլոգերը կոչ է արել կանանց հավատալ իրենց, իրենց երազանքներին և հիշել, որ յուրաքանչյուր մարդ կարող է փոխել իր կյանքը հենց այն պահին, երբ դադարում է սպասել, որ ինչ-որ մեկը դա կանի իր փոխարեն։

Երգչուհի Սոնա Ռուբենյանը հրապարակել է ջերմ տեսանյութ, որտեղ կադրում երևում են իր կյանքի ամենակարևոր երկու կանայք՝ մայրիկն ու դուստրը։ Երգչուհին գրել է․
«Կադրում՝ իմ աշխարհի սկիզբն ու շարունակությունը՝ մայրիկս և աղջիկս 🤍
Շնորհավոր Մարտի 8-ը բոլոր կանանց, նրանք բոլորը ինչ-որ մեկի աշխարհի սկիզբն ու շարունակությունն են»։

Իր հերթին դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանդես է եկել խորիմաստ գրառմամբ՝ խոսելով ժամանակի և սիրո արժեքի մասին։ Նա տղամարդկանց կոչ է արել իրենց կանանց նվիրել ամենաթանկ բանը՝ ժամանակը, որպեսզի նրանք կարողանան գոնե մեկ օր մտածել իրենց մասին, հանգստանալ և հիշել իրենց երազանքները։ Հովհաննիսյանը նաև նշել է, որ կարևոր է գնահատել կնոջ նվիրած ժամանակը ճիշտ պահին։

Շատ հուզիչ գրառում է կատարել նաև դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով հիշել է մանկության տարիների պատմությունը։

“Երբ փոքր էի, իմ համար մարտի 8-ը մամայիս տոնն էր (ու դե, մնացած մամաների): Պապան միշտ կարմիր կակաչներ էր բերում էդ օրը (շա՜տ էր բերում, շատ-շատ կարմիր կակաչներ ու կարմիր ժապավեն): Մի տարի ուժեղ վիճել էին ու պապան մարտի 8ին կարմիր կակաչներ չբերեց… մամաս ավելի փրփրեց, ավելի նեղացավ.. ու վեճը վերածվեց մի մեծ կռվի: Դասական կռիվ էր սիրո, ուշադրության, հոգատարության պակասի, սպասելիքների ու իրականության, սենտիմենտալի ու ռացիոնալի մասին։ Փոքր էի, աղոտ եմ հիշում արդեն… բայց հիշում եմ, որ էդ օրվանից սկսեցի կարմիր ծաղիկներ չսիրել: Շատ տարիներ հետո, ես արդեն մեծ աղջիկ, անընդհատ կարմիր ծաղիկներ էի ստանում, հատկապես մարտի 8-ին․․․ ու ամաչում էի ասել, որ ես դրանք չեմ սիրում…. Հետո , երբ վերջապես համարձակվեցի ասել Եվս մի մարտի 8-ի ամենևին ծաղիկներ չստացա …. 🙂 Մամայի պես փրփրեցի, հուզվեցի, նեղացա. Դրամաներ, չարդարացված սպասելիքներ, ավելորդ հույզեր…. Տարիներ անց, Եվս մի մարտի 8-ի վերջապես սեպարացվեցի մամայի պրիզմայից, ու իմ տրավմայից: Հասկանալով, որ ես ծաղիկներ պիտի ունենամ իմ միջավայրում ՄԻՇՏ, անկախ օրվանից , անկախ գույնից ու նվիրողից ))) ու այն ինչ մաղթում եմ կանանց ու ուզում եմ տեսնել հայ կնոջ կյանքում վերածել եմ գործի, ու անում եմ դա ամեն օր! Իսկ մարտի 8-ը մամայիս (ու դե մնացած մամաների) տոնն ա… Ու էսօր իրան կարմիր կակաչներ եմ տանում … Սենտիմենտալ եմ, բայց անկեղծ. Կներեք )) Շնորհավոր Մարտի 8 “

Այսպիսով, հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները Մարտի 8-ը նշեցին ջերմ խոսքերով, գեղեցիկ լուսանկարներով և հուզիչ հիշողություններով՝ ևս մեկ անգամ ընդգծելով կանանց դերի կարևորությունը ընտանիքում ու հասարակությունում։