StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Էմմա Շաբոյանը մեկնել է ընտանեկան հանգստի՝ Եգիպտոս, որտեղից էլ պարբերաբար նոր հրապարակումներ է անում։ Դերասանուհու հերթական հոլովակը որդու մասնակցությամբ էր։
Եգիպտոսում է գտնվում նաև դերասանուհի Հասմիկ Խոջյանը։ Վերջինս էլ իր փոքրիկի՝ Նարէի մասնակցությամբ էր զվարճալի ու ջերմ տեսանյութ հրապարակել։
Իսկ, ահա լրագրող Արուս Տիգրանյանն ու ամուսինը՝ Հարութը, հանգստի ու շրջագայության են մեկնել Եվրոպա, որտեղից էլ Արուսը նոր կադրերով էր կիսվել հետևորդների հետ։
Դերասան, հումորիստ Պոնչը, ով շատ ակտիվ է սոցիալական հարթակներում, հերթական հրապարակումով էր հանդես եկել՝ այս անգամ խոսելով եղանակի մասին։
Քանյե Ուեսթը մեղադրվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ, ով, ըստ ռեփերի ներկայացուցչի, փորձել է սեռական ոտնձգություն կատարել Բիանկայի նկատմամբ։ Մի տղամարդ հաղորդում է ներկայացրել Քանյե Ուեսթի դեմ, ով ասել է, որ հարվածել են իրեն։ Ինքը՝ Քանյեն, պնդում է, որ տղամարդը բռնացել է իր կնոջը։