«Ոստիկաններն էլ են ամաչում, գալու է չէ՞ ժամանակը, որ սրանք գնալու են.Արամո

  • May 27, 2024

Այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ից, Բագրատ սրբազանի կոչով մայրաքաղաքում ու մարզերում մեկնարկեցին խաղաղ անհնազանդության ակցիաներ: Քաղաքացիները փակում էին Երևանի և միջմարզային ճանապարհները:

Ոստիկանությունը բերման էր ենթարկում մի շարք քաղաքացիների, այդ թվում`երգիչներ Դավիթ Ամալյանին և Արսեն Գրիգորյանինլ ում հանդեպ բիրտ ուժի կիրառման արդյունքում վերջինս վնասվածքով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:

Երգիչ Արամոն լրագրողների հետ զրույցում նշել է, որ Դավիթ Ամալյանն արդեն ազատ է արձակվել, նա հույս է հայտնում, որ ամեն բան դեպի լավն է գնալու:

Արամոն խոսեց ոստիկանական գործողությունների մասին`հավատացնելով, որ ցանկացածին էլ, եթե հարցնես`ինչ ես անում, ասելու է`ծառայողական պարտքս.

«Մի քանի օր առաջ խոսել եմ կարմիր բերետավորներից մի քանիսի հետ, պատկերացրեք` լավ մարդիկ էլ կան մեջները, բայց կան նաև նրանք, որ բիրտ ուժ են կիրառում, ախր իրանք էլ են մեր եղբայրները, ես կարծում եմ`իրանք էլ են ամաչում: Գալու է չէ՞ ժամանակը, որ սրանք գնալու են…»,- նշել է երգիչը:

Մեկնաբանություն

Որոնում