«Ծնունդդ շնորհավոր երկնքում»․ Լուիզա Ղամբարյան-ի և Սոֆի Դևոյան-ի հուզիչ շնորհավորանքը Գեորգի Պողոսյան-ի հիշատակին

Տարիներ առաջ կյանքից հեռացած, հանրության կողմից սիրված Գեորգի Պողոսյանի երկնային ծննդյան օրն է։
Այս առիթով նրան հուզիչ խոսքերով հիշել են թոռնուհին՝ Սոֆի Դևոյանը, և երկրորդ կինը՝ Լուիզա Ղամբարյանը։
Սոֆի Դևոյանը հրապարակել է մանկության տարիներից լուսանկար պապիկի հետ և գրել․
«Ծնունդդ շնորհավոր երկնքում, իմ սիրելի պապիկ»։

Լուիզա Ղամբարյանը ևս կիսվել է համատեղ լուսանկարով՝ գրելով․
«Ֆիլմ մարդկային սիրո և իրական երևանցու մասին։
Ծնունդդ շնորհավոր երկնքում, Գեորգի Կիմիչ Պողոսյան»։

Հուզիչ այս հրապարակումները ևս մեկ անգամ վկայում են, որ Գեորգի Պողոսյանի հիշատակը շարունակում է ապրել նրա հարազատների ու հանդիսատեսի սրտերում։

















