«Ինձ թվու՞մ է, թե՞ ես այգում եմ»․ Գոհար Ավետիսյանը՝ ծաղիկների ու երաժշտության մոգական մթնոլորտում

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հերթական անգամ կիսվել է ջերմ ու գեղագիտական տրամադրությամբ լի տեսանյութով։
Հրապարակված կադրերում երևում է, թե որքան մեծ սեր ունի նա ծաղիկների նկատմամբ․ խնամքով դասավորում է դրանք, հոգ տանում յուրաքանչյուրի մասին, իսկ հետո նստում դաշնամուրի մոտ ու նվագում՝ ստեղծելով էլ ավելի նուրբ ու ներդաշնակ մթնոլորտ թե՛ իր, թե՛ «գույնզգույն ընկերների» համար։

Տեսանյութը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում։ Մակագրությունում Գոհարը գրել է.
«Девочки, я одна по 10 раз в день здороваюсь с цветами и говорю им какие они красивые? Мне кажется, или я в саду?»
Տեսանյութը ոչ միայն բացահայտում է նրա նուրբ ու զգայուն կողմը, այլև ցույց է տալիս, թե ինչպես կարելի է առօրյան վերածել փոքրիկ, խաղաղ այգու՝ սիրով ու երաժշտությամբ։


















