Վերադարձի շուրջ խոսակցություններին՝ Մարջան Ավետիսյանի բաց և անկեղծ արձագանքը

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հյուրը դերասանուհի Մարջան Ավետիսյանն էր։ Զրույցը ստացվել է բաց, անկեղծ և մի շարք կարևոր թեմաների շուրջ՝ սկսած հայրենիքից մինչև անձնական պատկերացումներ։
StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել ամենահետաքրքիր դրվագները։
Հարցին՝ արդյոք պատրաստվում է վերադառնալ Հայաստան, Մարջան Ավետիսյանը հստակ պատասխան է տվել․
«Ես բնակվում եմ Երևանում։ Արդեն երկրորդ տարին է այստեղ եմ, և մոտակա երեք-չորս տարին վստահ եմ, որ այստեղ եմ լինելու»։
Հիշեցնենք, որ մինչ այս դերասանուհին երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում, և նրա վերադարձի թեման մշտապես քննարկվում էր։
Զրույցի ընթացքում Մարջանը խոսել է նաև այն մասին, թե ինչ է իր համար հայրենիքը, ինչ կցանկանար փոխել հայերի մտածելակերպում և ինչպիսին է պատկերացնում իրական տղամարդուն։
Տղամարդու մասին հարցին դերասանուհին բավականին ընդգծված դիրքորոշում է հայտնել․
«Աշխարհը ամեն ինչ անում է նվազեցնելու տղամարդու դերը այս մոլորակի վրա․․․ ես չեմ ուզի ապրել մի աշխարհում, որտեղ տղամարդ չի լինելու կամ շատ նվազ, թույլիկ տղամարդ է լինելու․․․ էն տղամարդը, ով գնահատում է իր կողքի կնոջը, աշխատում է իրեն բարձրացնել, թիկունքին լինել․․․ իմ պատկերացրած տղամարդը պիտի այդպես թիկունքիս լինի»։


















