«Իմ հպարտություն, իմ սեր». մայրական սրտի խոստովանությունը. Բարկովան շնորհավորել է որդու ծնունդը

Դերասանուհի Սիլվի Բարկովան որդու ծննդյան տարեդարձի առթիվ հուզիչ և խորիմաստ գրառում է կատարել՝ կիսվելով մայրական անսահման սիրով ու անկեղծ խոստովանություններով։

«Դու նույնիսկ չես կարող պատկերացնել, թե որքան կատարյալ ժամանակին էր, երբ Աստված քեզ ուղարկեց իմ կյանք…» — գրել է նա՝ նշելով, որ որդու ծնունդը փոխել է իր կյանքը և նոր իմաստ տվել ամեն ինչին։

Դերասանուհին ընդգծել է, որ որդին իր «բուժումն է, ուժը և լույսը», խոստովանել, որ նրա միջոցով բացահայտել է իրական, անվերապահ սերը։

Սիլվի Բարկովան նաև խոստացել է միշտ պաշտպանել որդու իրավունքներն ու արժանապատվությունը, պայքարել նրա ապագայի համար և երբեք չլռել, երբ խոսքը վերաբերում է արդարությանը։

Գրառումն ավարտվում է ջերմ մաղթանքներով՝ երջանկություն, մեծ երազանքներ և քաջություն՝ սեփական ճանապարհով գնալու համար։