Քո ծնունդով մի ճրագ էլ վառվեց մեր օջախում, հիմա դու չկաս… Նունե Եսայանը`մաhացած եղբոր մասին

  • Aug 20, 2024

2019 թվականի տարեսկիզբը կորուստով էր սիրված երգչուհի Նունե Եսայանի համար: Մահացավ նրա եղբայրը:

Երգչուհին այս տարիների ընթացքում պարբերաբար հրապարակումներ էր անում եղբոր մասնակցությամբ`նշելով իր մեծ ցավի մասին:

Երեկ Նունե Եսայանի եղբոր ծննդյան օրն էր: Երգչույին հրապարակել էր երջանկահիշատակ եղբոր լուսանկարն ու գրել.

«Քո ծնունդով մի ճրագ էլ վառվեց մեր օջախում: Հիմա դու չկաս, բայց ճրագը չի դադարում լուսավորել մեզ»:

Նշենք նաև, որ երգչուհին վերջերս կրկին համատեղ հրապարակում էր արել`նշելով, որ եղբայրը 5 տարի է իրենց հետ չէ:

«5 տարի առանց քեզ: Դժվար է Գարիկ քեռի»,- գրել էր երգչուհին`համատեղ լուսանկարին կից:

Մեկնաբանություն

Որոնում