Հղիությու՞ն, մայրանա՞լ… Լյուսի Հայրապետյանի բացառիկ պատասխանը`StarNews-ին

  • Feb 02, 2024

Մոդել Լյուսի Հայրապետյանը մշտապես աչքի է ընկնում իր անկեղծ լուսանկարներով ու դրանց կից արված անկեղծ գրառումներով։

Լյուսի Հայրապետյանը ինստագրամյան իր էջում հետևորդների հետ մշտապես կիսվում է իր հետ կապված նորություններով ու առօրյայի մանրամասներով։

Օրեր առաջ մոդելը հայաստանյան կլինիկաներից մեկում էր: Նա զննման թերթիկը ձեռքին`ուրախությամբ հայտնում էր, որ սկսել ք օրը կարևորից:

Մենք փորձեցինք խոսել մոդելի հետ`ճշտելու համար, արդյո՞ք թերթիկը պատմում է մոդելի հղության և մայրանալու մասին, սակայն Լյուսին շտապեց հերքել`տալով բացասական պատասխան:

Թե ինչ հետազոտություններ է պարբերաբար անցնում մոդելը, դժվար է ասել:

Նշենք, որ ավելի վաղ Լյուսին խոստովանել էր.

«Սիրո ու ընտանիք կազմելու հարցում չեմ շտապում, բալիկ ունենալու մասին արդեն մտածում եմ։ Բայց պայմանների, համապատասխան արական կողմի ու նախադրյալների մասին դեռ չեմ հասցրել մտածել։ Ինչ ճիշտն ա ճիշտը։ Ծիծաղելի է. Սովորաբար հակառակն է լինում»,- գրել էր Լյուսին

Մեկնաբանություն

Որոնում