Մարիա Չանդիրյանը, ով հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ սիթքոմային տարբեր նախագծերում իր մասնակցությամբ, այս ամռանը ամուսնացավ խառը մենամարտերի մարզիկ Գագիկ Գրիգորյանի հետ։
Մարիան բազմաթիվ հրապարակումներ էր արել՝ ցույց տալով և՛ հարսանիքը, և՛ նախահարսանեկան խնջույքը։ Միայն վերջերս պարուհին ամուսնու հետ համատեղ ջերմ հրապարակում էր արել՝ հայտնելով, որ հղի է և սպասում է առաջնեկին։
Արդեն այսօր պարուհին և ամուսինը պարզել են իրենց առաջնեկի սեռը:
Նրանք դուստր են ունենալու:
StarNews-ը շնորհավորում է զույգին՝ ուրախալի լուրի առթիվ։