Նարեկ Հայկազյան և Ծովինար Մարտիրոսյան․ ամուր ընտանիքի գաղտնիքը

Հանրության ամենասիրելի զույգերից մեկը՝ Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը, վերջին շրջանում առավել ակտիվ են սոցցանցերում՝ իրենց ընտանեկան ջերմ պահերով ու հումորային պրանկերով, որոնք ավելի են ջերմացրել հանրության սերն ու հետաքրքրությունը զույգի նկատմամբ։
Օրեր առաջ զույգը նշել է Ծովինար Մարտիրոսյանի ծննդյան օրը, ինչի առիթով Նարեկ Հայկազյանը հանդես է եկել սիրաշատ գրառմամբ․
«Շնորհավոր ծնունդդ կեսս, դու արժանի ես միշտ երջանիկ լինելու, կփորձեմ անել ամեն ինչ դրա համար։ 20 տարի. սիրում եմ քեզ»։

Զույգը հաճախ է ներկայանում նաև հեռուստաեթերում։Զույգը «Ներս արի» հաղորդման ընթացքում խոսվել է ամուր ընտանիքի մասին։ Ամուր ընտանիքի գաղտնիքի մասին հարցին Նարեկը պատասխանել է․
«Դա սերն է․․․ հայկական մեր մենտալիտետը պետք է պահել, այդ ժամանակ ես չեմ կարծում, որ վատ բաներ կլինեն»։
Իսկ Ծովինարը, իրեն բնորոշ հումորով, հավելել է․
«Իմ լռությունն է պատճառը, որ մենք այսքան երկար տարիներ միասին ենք»։
Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը շարունակում են մնալ օրինակ շատերի համար՝ ապացուցելով, որ սերը, փոխադարձ հարգանքն ու հումորը ամուր ընտանիքի կարևորագույն հիմքերն են։


















