Աստղային օրվա ամփոփում․ Հովհաննես Ազոյանի կինը բաժանման պատճառների մասին, Անդրանիկ Հարությունյանը Ռաֆոյի հետ վեճի մասին և վերջին զանգ

Այսօր համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը Հովհաննես Ազոյանի նախկին կնոջ՝ Մերի Մարտիրոսյանի անկեղծ հարցազրույցն էր։ «No ֆիլտր» հաղորդման ընթացքում Մերին առաջին անգամ բաց խոսեց իրենց ամուսնալուծության պատճառների մասին՝ նշելով, որ արտիստի կյանքը հաճախ պատկանում է ոչ միայն ընտանիքին, այլև հանրությանը։ Նրա խոսքերը լայն արձագանք ստացան սոցցանցերում։

Օրվա մյուս քննարկվող թեման Անդրանիկ Հարությունյանի և Ռաֆայել Երանոսյանի հարաբերություններն էին։ Go.fm96.3 հաղորդման ընթացքում Անդրանիկը անդրադարձավ իրենց շփմանը՝ նշելով, որ իրենք կռված չեն, պարզապես այլևս միասին նախագծեր չեն իրականացնում։

Հուզիչ հրապարակմամբ աչքի ընկավ նաև Լուսինե Թովմասյանը։ Հաղորդավարուհին մայրիկի հետ մեկնել է հանգստի և անկեղծ գրառում կատարել՝ պատմելով, թե որքան կարևոր է երբեմն ինքն էլ «փոքրիկ» դառնալ ու զգալ մայրիկի խնամքը։ Ջերմ հրապարակումը մեծ արձագանք ստացավ հետևորդների կողմից։

Դերասան Կարեն Ասլանյանն էլ նոր լուսանկար է հրապարակել Նիդերլանդներից։ Բարիատրիկ վիրահատությունից ամիսներ անց դերասանի արտաքին փոփոխություններն արդեն ակնհայտ են դարձել, իսկ հետևորդները շարունակում են ակտիվորեն քննարկել նրա կերպարանափոխությունը։

Օրը լի էր նաև «Վերջին զանգի» հուզիչ կադրերով։ Արաքսյա Մելիքյանի և Անդրանիկ Զաքարյանի որդին ավարտել է դպրոցը, և ընտանիքը միասին նշել է կարևոր օրը։

Հուզիչ հրապարակումներով աչքի ընկավ նաև Զվարթ Ասատրյանի ընտանիքը․ նրա երկու դուստրերն էլ ավարտել են դպրոցը։

Դպրոցն ավարտել է նաև դերասանուհի Աննա Խաչիկյանը, ով, պարզվում է, երգչուհի Անժելա Բարխուդարյանի դուստրն է։ Մայր ու դուստր հրապարակել են առաջին և վերջին զանգի լուսանկարները։

Իսկ բլոգեր Նանո Քալաշյանը վերադարձել էր հիշողություններին՝ հրապարակելով իր 2014 թվականի վերջին զանգի լուսանկարը և ջերմ խոսքեր ուղղելով այս տարվա շրջանավարտներին։