Տարիներ առաջ համացանցում լուր է տարածվել` «Մահացել է Արա Մարտիրոսյանը» վերնագրով, սակայն խոսքը չի վերաբերվել երգչին, մեկ այլ Արա Մարտիրոսյանի մասին է եղել հրապարակումը:
Ինչից հետո էլ խոսակցություններ են գնացել երգչի մահվան մասին:
Այդ ժամանակ Արան որոշել է ինստագրամյան ուղիղ եթերով հերքել լուրը, որտեղ մասնավորապես նշել է.
«Ես ողջ եմ, չեմ մահացել, ինձ պետք չի թաղել, իմ մոտ ամեն բան լավ է, հրապարակել են, որ «մահացել է Արա Մարտիրոսյանը», բայց դա ես չեմ: Ես ողջ եմ, ինձ հետ ամեն բան կարգին է, այս եթերի նպատակը Ձեզ ցույց տալն է, որ ես ողջ եմ»,- ասվում է տեսանյութում: