Պատերազմում բժիշկ լինելը ամենապարատվորեցնողն էր…

  • May 10, 2022
– Փոքր ժամանակվանից բոլորին ասոում էի,որ ցանկանում եմ սրտի վիրաբույժ դառնալ,հետաքրքրությունս կրկնապատկվեց,երբ առաջին անգամ գնացի հիվանդանոց, այնտեղ ինձ ամեն բան հետաքրքիր էր;– ասում է 44-օրյա պատերազմի մասնակից  բժիշկ Նարեկ Ամիրյանը

Նրան ավելի շատ ոգևորում էր բժշկի գործում մարդանց երախտագիրությունը և բժիշկների սրտացավությունը ու օգնելու ցանկությունը հիվանդներին: Նարեկին անգամ դուր էր գալիս սպիտակ խալաթները , որը բժիշկները կրում էին ամենօր:

Դեռ փոքր տարիքում էր,որոշել բժշկ դառնալ, և հենց այդպես էլ եղավ, ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան և սկսել սովորել վիրաբուժություն:

–Հիշում եմ առաջին վիրահատութունը,որին մասնակցեցի, սկզբում ամեն բան կարգին էր, վերջում ուշագնաց եղա, հասկացա  ընտրությանս լրջոււթյունը, ժամանակ պահանջվեց սովորելու ու առաջ գնալու համար;-կիսվում է իր տպավորութուններով Նարեկը:

Նարեկին մոտիվացնում է, իր աշխատանքի արդյունք, չի խանգարում այն հանգամանքը,որ կարող է օր ու գիշեր չքնել,նորմալ չհանգստանալ և շատ-շատ աշխատել,բայց դա այն էր ինչ նա փնտրում էր: Ինչպես նա է ասում <<բժիշկը պետք է գիտակցի ընտրելուց առաջ, եթե պատրաստ է ամեն բան դնել մի կողմ և պայքարել ցանկացած հիվանդի կյանքի համար ուրեմն ճիշտ տեղում է>>:

Թե ինչպես իմացավ,պատերազմի մասին,պատմում է.

– Պատերազմի առաջին օրը  հերթապահությանս հերթական օրն էր, Շտապ օգնութան բաժնում, մորիցս իմացա այդ մասին և առանց երկար–բարակ մտածելու, մի քանի աշխատողներով մոտեցանք բաժնի պետին իմանալու համար թե երբ ենք գնում:Երեկոյան հրամանը եկավ,որ պետք է շարժվենք դեպի Արցախ ես ամբողջ օրը արդեն հոգով այնտեղ էի, քայլեր էի մտածել թե ինչ պետք է անել տարբեր իրավիճակներում: Անսպասելի էր մեզ համար, երբ հասանք Շուշիի մոտ, բոլորը փախչում էին, գոռոււմ,որ մեքենայից իջնենք,որովհետև վերևում ԱԹՍ կար:

Տեսնելով կռիվը, վիրավորներին և ռմբակոծութունը, մի կերպ անցան գործի, նա հասկացավ,որ դա իր կյանքի ամենամեծ պատասխանատվութուններ, փրկել զինվորի կյանքը:

– Կինս հղի էր,ու ինձ համար շատ ծանր էր նրան ամեն անգամ լացակումած  աչքերով տեսնելը,երբ ասում էր, բա որ ծննդաբերի առանց ինձ, ի՞նչ պետք է անի, ես նրան հանգստացնում է: Տղասծնվեց հոկտեմբերի 8-ին, մի քանի օր ինձ կարողացան պահել Երևանում, բայց կնոջս դուրս գրման օրը ես հետ գնացի Արցախ:

  Այնտեղ արդեն սովորել էին այդ իրավիճակին,որքան էլ, որ դա նորմալ չէ, ճանապարհին, երբ վիրավորներին էին տեղափոխում, մտածելով,որ նրանց կյանքը հենց իրենցից է կախված, ու որ այդ զինվորներին տանը սպասող կար,ավելի պարտավորեցնող էր,ստիպված էին մի կողմ դնել իրենց էմոցիաները և դատել ավելի սառը ու սթափ:
– Մի դեպք կա,որ երբեք չեմ մոռանա,երբ հայրը բերել էր իր վիրավոր տղային,ում մոտ վնասվել էր ողնուղեղը և վզից ներքև չէր զգում,հայրը ինձ ասել էր,որ  երբ տեղափոխեմ Երևան,իր տված համարով զանգեմ,հարցրի,թե ինչո՞ւ նա չի գալիս մեզ հետ, ասաց,որ ոչ իր գործը էստեղ է և դեռ չի ավարտվել: Ես ապշած էի, որ նա վստահեց ինձ ու չեկավ մեզ հետ,ավելի ծանր էր այն,որ մենք շատ մեծ դժվարությամբ նրան հասցրինք տեղ,սակայն օրեր անց իմացա,որ այդ զինվորը մահացել էր:
– Երբ նորից պետք է մեկնեինք Արցախ,մեզ Վարդենիսում ասացին, որ կարող ենք այնտեղից միանգամից վիրավորներին տանել, բայց ես չհամաձանվեցի, և մենք գնացինք Ստեփանակերտ,ճանապարհին ենթարկվեցինք հարձակման,և ողջ անձնակազմով վիրավորվեցինք, ես զգացի,որ մի բան միջովս անցավ ու ես ընկա, ցավից գոռում էի տղայիս անունը,վախենում էի որ նրան և ընտանքիս մյուս անդամներին չեմ տեսնելու,ես փորձում էի ինձ ուշքի բերել, ուզում էի հասկանալ թե ինչ է եղել, հասկացա,որ ունեմ ներքին վիրավորոււմ,սական մեզ հասան օգնոթյան, հաջորդ առավոտյան ես արթնացա և  չգիտեի թե ինչ է տեղի ունեցել իմ հետ,թե ինչ վիրահատութուն են արել,ու եթե անկկեղծ, դա չէր հուզում ինձ,միայն տեսա,որ ձեռքս վնասվել է,փամփուշտ էր անցել,վախեցա, որ էլ չեմ կարող վիրաբուժությամբ զբաղվել,հիմա հիշելիս ծիծաղս գալիս է:

Այս պատերազմի շնորհիվ Նարեկի և բոլորի կանքում շատ բան փոխվեց, բայց Նարեկը սկսեց ավելիարժևորել աշխատանքը, ընտանիքն, սկսեց շատ հարցերի լրիվ այլ տեսանկյունից նայել,կյանքն ավելի արժևորել:Նրան օգնեցին ու ուժ տվեցին իր որդին, կինը  և մայրը;

Պատերազմի ընթացքում նրա հոգում ցասում էր պայքարելու ու առաջ գնալու  ցանկություն, նա համոզված է,որ ամեն զինվոր իր կռիվն է տվել հայրենիքի ու ազգի համար,նրանք հաղթել են, ու չպետք է գետնով տալ իրենց աշխատանքը, նրանք հավերժացել են և պետք է մենք իրենց գործը շարունակենք:

 

– Պատերազմը ինձ ծնկի չբերեց, ես առաջ եմ գնալու:- ասում է Նարեկ Ամիրյանը:
Սիլվի Գրիգորյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ 4-րդ կուրս

Մեկնաբանություն

Որոնում