Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը հարսանիքից կադրեր են հրապարակել. բացառիկ մանրամասներ

  • Oct 21, 2024

Արդեն տարիներ շարունակ է, ինչ ԱՄՆ-ում բնակվող երգիչ Գոռ Եփրեմյանն ու սիրելին՝ Էլեն Հարությունյանը, հանրության ուշադրության կենտրոնում են։ Զույգն էլ պարբերաբար ուրախացնում է հետևորդներին՝ համատեղ հրապարակումներով։ Գոռն ու Էլենը այս շրջանում զբաղված են իրենց աշխատանքային գործունեությամբ, ու չնայած դրան՝ հասցնում են պահպանել բալանսը՝ աշխատանքի և առօրյա կյանքի միջև։ 

Օրերս էլ զույգը հերթական հարսանեկան արարողությանն է մասնակցել ու տոնական կադրերով կիսվել հետևորդների հետ։ Հարսանիքին ելույթ են ունեցել Արաման Հովհաննիսյանը, Անուշ Պետրոսյանը, նեդկա է գտնվել նաև Ավետ Բարսեղյանը։

Նշենք, որ դեռ տարիներ առաջ հարցազրույցներից մեկում, խոսելով երգչի և դերասանի կարիրան համատեղելու մասին, Գոռն ասել էր․ 

«Ճիշտ է, ես մասնագիտությամբ երգիչ եմ, բայց կարծում եմ՝ ուժերդ պետք է փորձես և չմտածես՝ կսիրվե՞ս, թե ոչ: Պարզապես քո առջև դրված առաջադրանքը պետք է անես հնարավորինս մաքսիմալ և լինես անկեղծ: Ես սովորել եմ Աբել Աբելյանի «Casting School» դերասանական ստուդիայում: Ընդունվեցի, որպեսզի որոշակի տիրապետեմ դերասանի վարպետությանը, ինչն ինձ օգնեց ավելի անկաշկանդ լինել բեմում, աշխատել տեսախցիկի հետ, զգալ տեսախցիկը, զգալ կերպարը: Չէ՞ որ յուրաքանչյուր երգ պատմություն ունի ու դու որպես երգը մատուցող՝ պետք է ոչ միայն զգաս ու արտահայտես, այլ նաև ճիշտ կերպարի մեջ մտնես ու մատուցես: Նշեմ, որ այն ժամանակ նոր պետք է լուրջ քայլեր կատարեի երաժշտական ասպարեզում: Տեսահոլովակ նկարահանելիս տեսախցիկի հետ ճիշտ աշխատելը, նաև տեսահոլովակում՝ դարասանի վարպետությունը պետք եկավ: Ո՞վ կմտածեր, որ մի օր ուժերս կփորձեմ նաև ֆիլմում»,- նշել էր Գոռը։

Մեկնաբանություն

Որոնում