«Ես լավ եմ, լուրջ վնասվածքներ չունեմ». «Hayat Project» խմբի երգչուհի՝ Նարե Հովհաննիսյանը խոսել է իր բեմից ընկնելու և դրա հետևանքների մասին

Երեկ Գյումրիում տեղի է ունեցել «Hayat Project» խմբի բացօթյա համերգը, որի ընթացքում խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը ընկել է բեմից, այս մասին երգչուհին հայտնել է համերգից հետո՝ ինստագրամյան էջում հրապարակելով հոլովակ:
«Չգիտեմ համերգի կեսը ոնց եմ երգել էսպես նոկաուտ եղած»,- նշել է Նարեն։
Ավելի ուշ երգչուհին նոր մանրամասներ է ներկայացրել ու հայտնել, որ լավ է.
«Ես լավ եմ, լուրջ վնասվածքներ չունեմ։ Շնորհակալ եմ բոլորիդ անհանգստանալու համար։ Ես ընկել եմ համերգի ընթացքում և դրանից հետո շարունակել եմ երգել». –անկեղծացել է Նարեն։
Իսկ թե ինչպես է Նարեն ընկնում բեմից իջնելիս դիտեք StarNews–ի տելեգրամյան ալիքում