Չէի կարողանում ազատվել, եկավ պահ`ասեցի էս իմը չի. Սաշ Սուքիասյանը`սիրելիից բաժանվելու մասին

  • Oct 13, 2023

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հյուրը դերասան Սաշ Սուքիասյանն է: StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մտքերը:

Զրույցի ընթացքում Սաշը խոսեց իր կյանքի սխալների մասին`նշելով, որ յուրաքանչյուր սխալն իրենն է`անկախ նրանից այդտեղ կա 2-րդ անձ, թե ոչ:

«Կյանքում քո սխալները մենակ քոննա, թեկուզ եթե ինչ որ 2-րդ մարդ կա, չես կարա քո սխալները գցես դիմացինիդ վրա, ասես`ինքն էր մեղավոր, որ սենց եղավ: Դու ես մեղավոր էնքանով, որ ինքը քո կողքը կար: Կապ չունի`կլինի ընկեր, կլինի կողակից, միակ մարդիկ ում չես կարող ընտրել`քո հարազատներն են: Իմ համար ես էս կյանքից ոչ ինչ որ վախենալու, ոչ քաշվելու բան ունեմ:Միակ տեղը, որ ես թույլ եմ, էդ իմ ընկերներն են`իմ ողնաշարը, որ վստահ եմ, հենվում եմ իրանց վրա: Ես պատկերացնում եմ ընկերներին նենց, ոնց ես եմ»:

Ամալյան շոշափեց «վառվել» բառը, թե երբ է եղել դերասանի «վառվելը» կյանքում, և նշեց, որ ըստ իր տպավորության`այն կողակցի հետ ասոցացրեց դերասանը.

«Էդքան էլ չէ, կյանքի ցանկացած փուլում, ցանկացած պարագայում պիտի գտնես քո ներդաշնակությունը: Եթե չգտար`կործանվելու ես: Իմ մոտ միշտ սենցա եղել`ուր գնացել եմ, էդ մարդիկ ուրախ են եղել, որ ես էդտեղ եղել եմ:Այսինքն սպասել են, որ պիտի գնամ էնտեղ: Տարի ու կես, երբ ես գնում էի մի տեղ, մարդիկ ուրախ էին, բայց երբ ներս էի մտնում, միանգամից սառում էին, որովհետև իմ հետ բացասական լիքը բան էի տանում:Ես բան չէի խոսում, ուղղակի տենց էր լինում: Էկավ նենց պահ, որ ընկերներս ասեցին`եթե սենց շարունակվի, ուրեմն մեր հետ էլ չես խոսում: Ես չէի խոսում իմ դժվարությունների, խնդիրների մասին, մինչև էն պահը, որ հասկացա`կան մարդիկ, ովքեր պատրաստ են քեզ օգնել: Երբ բացվեցի`թեթևացա: Շատ լավա, որ կան նենց մարդիկ, ովքեր շատ արագ մեզ էդ ճանապարհից հանում են, օգնում են, էդ փոսից հանում են: Ներքին կոմպլեքսներ էին հայտնվել հարաբերություններում, որ չէի կարողանում ազատվել, պատասխանատվություն էր առաջացել ավելի շատ,հետո եկավ մի պահ, որ հասկացա, եթե ես կյանքում դու չունենաս սերը դեպի քեզ, չստեղծես քո կոմֆորտը,հաստատ ոչ մեկի համար չես ստեղծի էդ: Եկավ մի պահ, ասեցի`էս իմը չի, էս էլ իմը չի, բոլորդ ձեզ համար պատասխան տվեք: Դրանից հետո`ոնց որ վանդակում քցած կենդանի լիներ, որ բացել էին,նենց ազատություն էր մեջս, որ չգիտեի`ոնց օգտագործեի:Լավա մարդուն չթողնես քո կյանք, քան ինչ որ պահի ինքը լինի ու վերանա քո կյանքում»:

Մեկնաբանություն

Որոնում