Օգնենք Ռոբերտին հաղթահարել ծանր հիվանդությունը

  • Dec 25, 2023

Սիրելի ընկերներ, նկարում պատկերված այս լուսավոր տղան 5-ամյա Ռոբերտն է, ով երազում է լիարժեք ապաքինվել, որ կարողանա վազել, թռչել, խաղալ, ինչպես իր հասակակիցները, և վայելել իր մանկությունը։

2018 թ․, երբ Ռոբերտը դեռ 10 օրեկան էր, բժիշկները հայտնաբերեցին ձախ սրունքի ոսկրերը ախտահարող եզակի հիվանդություն՝ նեյրոֆիբրոմատոզ։ 4 ամսականում նրա ոտքը աստիճանաբար ճկվելով կոտրվեց, և նա սկսեց կրել օրթեզ, որը կրում է մինչ օրս, առանց որի չի կարող ընդհանրապես քայլել։ Ռոբերտին արդեն 3 անգամ վիրահատել են Հայաստանում, սակայն որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել։ Նեյրոֆիբրոմատոզ հիվանդությունը վտանգավոր է նաև կյանքի համար, քանի որ այն ժամանակի ընթացքում կարող է քաղցկեղի առաջացման հիմք հանդիսանալ:

Հայաստանում բուժման բոլոր հնարավորությունները սպառված են և Ռոբերտին այժմ ոտքի ամպուտացիա է սպառնում։ Միայն վերջերս ԱՄՆ-ում առաջատար օրթոպեդիկ հիվանդանոցներից մեկն առաջարկեց նորարարական մեթոդներով բուժում, որը երեխայի լիարժեք ապաքինման մեծ հույս է տալիս:

Վիրահատության և բուժման համար այս պահին անհրաժեշտ է նվազագույնը 49,000,000, որից 10,000,000 դրամը փոխանցվելու է երեխայի ընտանիքի կողմից։ Մեզ անհրաժեշտ է հավաքել ևս 39,000,000 դրամ, որպեսզի կարողանանք երեխային ուղարկել ԱՄՆ բուժման: Հայաստանում բուժման 5 տարիների ընթացքում երեխայի ընտանիքը սպառել է իր ֆինանսական հիմնական միջոցները և ներկայումս ունի մեր աջակցության կարիքը:

Սիրելի ընկերներ, երեխայի բուժումն ու ամենամեծ երազանքի իրականացումը մեր բոլորի ձեռքերում է։ Եկեք Ամանորի ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ հերթական հրաշքը գործենք ու երեխային թռչելու հնարավորություն տանք: Վստահ ենք, որ բոլորիդ օգնությամբ հաջողելու ենք և օգնելու Ռոբերտին լիարժեք ապաքինվել: Ձեր յուրաքանչյուրի՝ անգամ փոքրիկ ներդրումը կարող է փոխել այս հրեշտակի ողջ կյանքը։

Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://bit.ly/3tyxPQI

Ինչպես նաև հետևյալ կերպ.

Հայաստանից փոխանցումների դեպքում՝

ArCa – 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)

IDram ID – 849304846 (ստացող՝ Տիգրան Մուսայելյան, երեխայի հայրիկն է)

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Ռոբերտ Մուսայելյանի բուժման նպատակով»)

 

AMD – 1570070033850100

 

USD – 1570070033850101

 

EUR – 1570070033850146

 

RUB – 1570070033850158

 

Արտասահմանից փոխանցումների դեպքում՝

 

Сбербанк: 2202203652004138 (Получатель: Мусаелян Давид Эдуардович)

 

Stripe (առկա է նաև Apple Pay, Google Pay)՝ https://bit.ly/3TDFojv (ԱՄՆ-ից կատարված փոխանցումների դեպքում կտրվի հարկերից նվազեցնելու հնարավորություն)

 

Paypal` https://bit.ly/3RUGuWV

 

Zelle` (747) 331-9179

 

Venmo` @Lilit-Kochinyan

 

Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4awiIrA

 

Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/48OzVej

 

Մեկնաբանություն

Որոնում