Սոնա Աբրահամյանը առաջնեկի ծնվելու օրվանից հոլովակ է հրապարակել ու կիսվել հույզերով

StarNews-ը տեղեկացրել է որ օրեր առաջ ծնվել է Սոնա Աբրահամյանի և Դավիթ Միրոյանի առաջնեկը։ Զույգը դուստր է ունեցել ում անվանակոչել են Ջիա։ 

«Ջիա Միրոյան 17.06.25  3,8 կգ, 52 սմ».- ինստագրամյան էջում՝ հրապարակելով լուսանկար գրել էր Սոնան։

Հաղորդավարուհին նոր հոլովակով է կիսվել և պատմել իր հույզերի մասին

Տեսանյութը կարող եք դիտել StarNews-ի տելեգրամյան ալիքում

«06. 17. 2025 … Էս օրը ամենատարբեր էմոցիաների ամենապիկերն ենք ապրել։ Էս 13 տարվա մեջ մենք շատ տարբեր փուլեր ենք մտել իրար հետ, էս մեկը ամենահետաքրքիրն ա լինելու՝ ամենաշատ չելենջներովը ու ամենադժվարը, բայց նաեւ ամենաուրախը։ Բայց դե մենք հենց դա էլ սիրում ենք».- հոլովակին կից գրել էր Սոնան։