Ահա՝ որոնք են այն 3 նշանները,որոնք ցույց են տալիս, որ Ձեր կյանքում էներգետիկ բլոկ կա․տարոլոգ,հոգեբան Հասմիկ Բադալյանը բացահայտում է

Մարդու կյանքը երբեմն նման է անտեսանելի ճանապարհի, որտեղ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Տարոլոգիան շատերի համար դառնում է այդ ճանապարհի լուռ ուղեկիցը։ Քարտերը չեն որոշում ճակատագիրը, նրանք միայն բացում են հնարավորությունների դուռը։ Երբեմն մարդուն պետք է ոչ թե հստակ կանխատեսում, այլ մի պահ կանգ առնել ու լսել սեփական հոգու շշուկը։ Տարոլոգի աշխատանքը հենց այդ պահը գտնելն է՝ հայելու պես վերադարձնել մարդուն իր մտքերին, վախերին ու հույսերին։

Այսօրվա մեր զրուցակիցը ոլորտում հայտնի, բազմաթիվ գոհ հաճախորդներ ու տարիների մեծ փորձ ունեցող տարոլոգ, հոգեբան Հասմիկ Բադալյանն է։

 (WhatsApp,Telegram-033550950, Instagram: https://www.instagram.com/tarolog_hogeban?igsh=MTNodnlveDdtOXB4bw==)

Երբ առաջին անգամ ձեռք վերցրեցիք քարտերը, հիշո՞ւմ եք ինչ զգացիք։ Վախ, ուժ, թե ճանաչում։

Առաջին անգամ տառո քարտերն իմ ձեռքը վերցնելուց ես զգացել եմ շատ մեծ ուժ ու հարազատ իրավիճակ, որ իրենք իմն են։ Էներգիան միանգամից զգացել եմ։ Ես վախ չեմ ունեցել, քանի որ այդ քարտերն ամեն մեկին տրված չեն։ Այսօր շատերն են վերցնում իրենց ձեռքը քարտեր ու սկսում իրենց տանը գուշակություններ անել, սակայն վստահաբար ասում եմ, որ դա լավ բանի չի բերում՝ որոշ ժամանակ անց նրանք անհաջողություններ և շատ այլ տհաճ իրավիճակների են հանդիպում։

Երբևէ եղել է՞ քարտ, որը չեք ցանկացել բացել։

 Եղել է քարտ, երբ ուղարկել են մարդու նկար ու շատ վատ ու խառը էներգետիկա եմ ստացել։Ես տեղեկացրել եմ, որ ինձ վատ եմ զգացել ու տվյալ մարդը խոստովանել է, որ լուսանկարի մարդը մահացած է։ Իսկ մահացած մարդկանց տառո քարտերով նայել չի կարելի՝ դա արգելված է։

Կա՞ հարց, որի պատասխանը դուք ինքներդ վախենում եք իմանալ։

Իհարկե կա, դա մահվան օրն է։ Կան արցեր, որոնք որքան էլ հետաքրքրեն մարդկանց, չպետք է տան։ Երբեմն առողջական խնդիր ունեցող մարդու մասին  հարցնում են՝երբ կավարտվի կյանքը։ Չի կարելի նման հարցեր տալ, մահվան օրվա հետ կապված հարցը միակն է, որ ինձ վախեցնում է։

Երբ քարտերը «լռում են», դա ի՞նչ է նշանակում։

Քարտերը հաճախ կարող են լռել, ինձ մոտ լինում են հաճախ նման դեպքեր։ Դա նշանակում է, որ այս պահին տվյալ ինֆորմացիան փակ է։ Եվ այս պահին պետք է տվյալ թեման թողնել հանգիստ, քանի որ հենց լռությունն էլ է պատասխան։ Ու լինում են դեպքեր, երբ քարտը ցույց է տալիս՝ ինչպես ճակատագիրը կկամենա, ինչպես կտանի ճակատագրի անիվը։

Հնարավո՞ր է, որ քարտերը սխալվեն, թե սխալվում է մարդը։

 Տառո քարտերը դրանք գործիք են, մարդն է սխալվում,քարտերը ցույց են տալիս մի քանի տարբերակ ու դրանք կարող են լինել փոփոխման ենթակա։  Իսկ մարդը սխալվում է իր մեկնաբանման մեջ։

Երբևէ եղե՞լ է կանխատեսում, որ նույնիսկ ձեզ է զարմացրել։

Եղել է, այո։ Այս պահին հիշեցի մի ծանր դեպք, երբ տարիներ առաջ մի տղամարդ էր դիմել ինձ ու ես տեսա, որ իր վրա կա շատ ուժեղ թուղթ ու գիր։ Կար նաև մահվան գիր։ Այդ տղամարդը մի փոքր թերահավատորեն մոտեցավ, իհարկե դա իր իրավունքն էր։ Մեկ տարի անց իր քույրն ու բարեկամները գրել էին ինձ, որ վերջինիս հեռախոսում գտել էին այդ նամակագրությունը, որտեղ ես շատ ծավալուն կերպով կանխատեսել էի դա։ Դա ամենածանր թեմաներից է ինձ համար, որը շատ մեծ հետք է թողել ինձ վրա։

Լինո՞ւմ են դեպքեր, երբ մարդիկ ինչ ինչ հարցերով են գալիս, բայց իրականում ուրիշ ցավ են թաքցնում։

Հաճախ հենց այդպես էլ լինում է։ Գալիս են մարդիկ ու իրենք անգամ չեն հասկանում, թե որն է իրականում  իրենց խնդիրը։ Ու իրենց պետք է մասնագետ՝այս դեպքում ես, որ կարողանա ճիշտ ուղու վրա դնի նրանց։

Ամենաշատը ի՞նչ են մարդիկ վախենում լսել։

Եթե գլոբալ պատասխանեմ՝ վախենում են մարդիկ լսել, որ իրենց վրա կա թուղթ ու գիր։

Ձեր աշխատանքում ավելի շատ ինտուիցիա կա՞, թե վերլուծություն։

 Միանշանակ ինտուիցիա կա, քանի որ քարտերը գործիք են ու առանց ինտուիցիա չես կարող ուղղակի լինել։  Իմ պարագայում զգայարաններն են աշխատում, քանի որ այն ավելի բարձր նշաձող է։

Երբ տեսնում եք ծանր սցենար, ինչպե՞ս եք փոխանցում դա, առանց կոտրելու մարդուն։

Պետք է տարբեր կողմերից մոտեցումներ ցուցաբերել, ու հարցին մոտենալ նրբանկատորեն, որովհետև մարդը դիմել  է, որպեսզի ստանա ճիշտ տեղեկություն, իսկ ես պարտավոր եմ տալ ճիշտ տեղեկություն, եթե անգամ այն դառը ճշմարտություն է, բայց բոլոր դեպքերում այն մատուցել նրբանկատորեն։

Կանայք ու տղամարդիկ տարբեր հարցե՞ր են տալիս։

Այո, հիմնականում տարբեր են հարցերը, սակայն բոլորի խնդիրն անհատական է։ Միայն մի բան է կապում բոլորին, իսկ դա սերն է։

Եթե դուք լինեիք մեկ տարո քարտ, ո՞րը կլինեիք։

Շատ սիորուն հարց է՝ կարծում եմ՝ <<матрица судьбы 5 аркан>>, քանի որ ես տանում եմ մարդկանց իմ հետևից, բայց եթե ես ընտրեմ՝ կընտրեմ 19-րդ արևի գլխավոր արկան։

Ո՞ր քարտն է ամենից շատ հայտնվում վերջին շրջանում։

 2026 թվականի սկսելուն պես հաճախ է դուրս  գալիս <<բախտի անիվ>> քարտը։ Ես շատ սիրում եմ այն, չնայած որ տառո քարտերի մեջ չկան վատ քարտեր՝ իրենք բոլորն ունեն ուսուցողական, հուշող, զգուշացնող բնույթ։

Ո՞ր քարտն է սիրո մասին ամենաշատը սխալ ընկալվում:

Եթե սիրային թեմայի մեջ դուրս է գալիս <<մահվան գլխավոր արկան>>, ասում են, որ դա սխալ կարծիք է ու թյուրընկալում է, քանի որ այն ինչ-որ մի փոփոխության մասին է, ինչ-որ բանի ավարտը նոր սկզբի ազդանշան է։

Կա՞ քարտ, որը միշտ փոփոխության ազդանշան է։

Կառանձնացնեմ  <<մահվան գլխավոր արկան>>, որը ցավի գնով փոփոխության մասին է, <<կլասիկ բախտի անիվը>> և <<ավագ դատավոր արկան>>։

Տարիներ շարունակ չեք հրապարակել ձեր լուսանկարը։ Դա պաշտպանությո՞ւն էր, թե սկզբունք։

Դա սկզբունք է, քանի որ ես ուզում եմ մարդիկ կենտրոնանան իմ ուժի, իմ պրոֆեսիոնալիզմի ու իմ ունակությունների վրա։Պարտադիր պայման չէ տեսնել արտաքինը, կարևորն այն է,թե ինչ կա ներսում։ Ես չունեմ խնդիր հրապարակելու իմ լուսանկարը, բայց ունեմ սկզբունքներ, որոնք դեռևս այս պահին պահում եմ։ Պետք է նշեմ, որ ես շաշտպանվելու խնդիր ևս չունեմ, քանի որ ես արդեն պաշտպանված եմ։

Խուսափո՞ւմ էիք ճանաչելիությունից։

Ճանաչելիությունից ես չեմ խուսափում, բայց թող մեծամտություն չհնչի՝ իմ մասին խոսում են ու իմ տվյալները փոխանցվում են մեկը մյուսով։ ես շատ մեծ սեր եմ տվել իմ այցելուներին ու այդ սերը ես փոխադարձաբար ստացել եմ նրանցից։ Ես ունեմ անսահման լավ հաճախորդները ինչն ինձ համար հպարտություն է։ Ես անդադար կարող եմ կրկնել, որ ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենալավ հաճախորդները, ովքեր ինձ տալիս են անսահման սեր ու ուշադրություն։ Նրանք ինձ տալիս են անսահման հոգատարություն, ինչի համար ես շատ շնորհակալ եմ։ Դա ինձ համար ավելի կարևոր է, քան չակերտավոր ճանաչելիությունը։ Իսկ ո՞վ ասաց, որ դա ճանաչելիություն չի։

Ըստ Ձեզ ինչո՞ւ են վստահում ձեզ՝առանց ձեր դեմքը տեսնելու։

Մարդիկ էներգիայիս շնորհիվ են ինձ վստահում։ Առաջին ձայնայինիս ու շփման առաջին րոպեներում արդեն սկսում են վստահել ինձ։ Սա իմ հաճախորդների կարծիքն եմ փոխանցում։Դա խոսում է հոգու ու էներգիայի մասին, այն մասին ինչը բառերով չես կարող փոխանցել։ Եթե դու ունես այդ ներքին ուժը քո մեջ, ապա քեզ վստահելը միայն հաճույք է, այլ ոչ թե ռիսկ։

Կարո՞ղ է մարդը փոխել իր ճակատագիրը, թե ամեն ինչ արդեն գրված է։

Մարդը միանշանակ կարող է փոխել ինքն իր ճակատագիրը։Կան բաներ, որոնք տրված է մարդուն ճակատագրով, բայց իր կյանքի տերը,այսինքն իր կյանքը լավ կամ վատ կողմ տանողը հենց ինքն է։ Չենք խոսում վատ քայլերի, բացասականի մասին, բայց տվյալ դեպքում էլ լուծումներ կան ու յուրաքանչյուր թույն ունի հակաթույն։ Բայց 80 տոկոսով մարդ իր կյանքում կարող է փոխել այն ամենն ինչ ուզում է։

Ամենաուժեղ կանխատեսումը, որը երբևէ տեսել եք։

Շատ դրական պատմություն եմ ուզում հիշել։ Երկար տարիներ հաճախորդուհիս չէր ունենում բալիկ,փորձել էր բոլոր մեթոդները։ Ես իրեն հղիության ամսով կանխատեսեցի։ Ու պատկերացրեք, երբ եղավ այդ հրաշքը և ես լսեցի այդ լուրը, այն համարեցի իմ ամենաուժեղ, ամենաբարի ու ամենասիրուն կանխատեսումը։

Ի՞նչ չի անում պրոֆեսիոնալ տարոլոգը։

Շատ ծավալուն հարց է, բայց պետք է առանձնացնեմ մեր ժամանակաշրջանում տարածված ChatGPT-ից օգտվելը։ Պրոֆեսիոնալ տարոլոգը երբեք չպետք է դիմի ChatGPT-ին։ Դա աբսուրդ է, քանի որ քառակուսի պատասխաններ է ստանում տառոլոգը արհեստական բանականությունից, ու այն խցկել էներգիայի ու ինտուիցիայի դաշտ դա համարում եմ աբսուրդ, ինչը ցավոք սրտի, շատ տարածված է։

Ձեր անձնական կյանքում դիմո՞ւմ եք քարտերին։

Ուզում եմ գաղտնիք բացել, ես ինքս ինձ  նայել չեմ կարողանում, որովհետև․․․

Կասե՞ք 3 նշան, որ մարդու կյանքում էներգետիկ բլոկ կա։

Կառանձնացնեմ կրկնվող նեգատիվ սցենարները,երբ դու անընդհատ ընկնում ես նույն իրավիճակի, նույն սցենարների մեջ։Կամ ինչ-որ բան լավ սկսվում է, բայց էլի չի ստացվում այ ն դեպքում, երբ վստահ էիր, որ պետք է հաջողվի։ Հաջորդը դա անքնությունն է, երբ արթնանում ես արդեն հոգնած՝տպավորություն է, որ ինչ-որ մեկը անընդհատ խմում է իրենց էներգիան։ Եվ ամենակարևորը՝ երբ սկսում են անընդհատ կորել իրեր, դու գտնում ես այն, բայց շատ ուշ, երբ տանը անդադար առաջանում են կռիվներ այդ ժամանակ պետք է դիմել պրոֆեսիոնալ մասնագետի, քանի որ ոչ պրոֆեսիոնալ մասնագետը օգնելու փոխարեն կարող է վնասել։