«Կյանքից հեռացավ իմ ընկերը…»․ Կարեն Ասլանյանի ցավակցական խոսքը՝ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Դերասան Կարեն Ասլանյանը ցավակցական գրառում է կատարել՝ արձագանքելով Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան ցավալի լուրին։

Դերասանը հրապարակել է Արտաշես Ալեքսանյանի լուսանկարը և գրել.

«Կյանքից հեռացավ իմ ընկերը։ Միասին շատ դերեր ենք խաղացել և երկար տարիների ընկերություն ենք ունեցել։ Խորապես ցավում եմ իմ ավագ ընկերոջ կորստի համար։ Հանգչիր խաղաղությամբ»։

Կարեն Ասլանյանի խոսքերից ակնհայտ է, թե որքան ամուր ընկերություն և ստեղծագործական ճանապարհ է կապել իրեն ու Արտաշես Ալեքսանյանին։ Նրա գրառումը ևս մեկ անգամ արտահայտում է այն մեծ ցավը, որն ապրում են դերասանի գործընկերներն ու մտերիմները՝ հրաժեշտ տալով սիրված արտիստին։