7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. որտեղ է էպիկենտրոնը

  • Aug 18, 2024

7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը:

Ստորգետնյա ցնցումների պատճառով շրջանի բնակիչները լքել էին իրենց տները։

Հետցնցումը, ըստ ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի, տեղի է ունեցել Երևանի ժամանակով 23:21-ին: Դրա ուժգնությունը կազմել էր 4,7 մագնիտուդ։

Մեկնաբանություն

Որոնում