Արամ Ասատրյանի թոռը`Արամը հայր կդառնա. հայտնի է Տիգրան Ասատրյանի թոռան սեռը

  • Apr 27, 2023

Նախորդ տարեվերջին համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արամ Ասատրյանի թոռան՝կրտսեր Արամի հարսանյաց հանդեսն էր։

Երիտասարդների ընտանիքները շքեղ երեկո էին կազմակերպել իրենց երեխաների համար։

StarNews.am-ը մանրակրկտորեն ներկայացրել էր օվկիանոսից այն կողմ տեղի ունեցած շքեղ հարսանիքի կադրերը:

Այսօր StarNews.am-ը բացառիկ նորությամբ է  հանդես գալիս:

Տիգրան Ասատրյանի որդին`Արամ Ասատրյանը շուտով հայր կդառնա: Տիգրանի կինը ամուսնուն որդի է պարգևելու, ում որոշել են անվանակոչել ի պատիվ պապիկի`Տիգրան: Ի դեպ`անվան ընտրությունը երկընտրանք չի ունեցել, հենց սկզբից զույգը որոշել է Տիգրանի անունով անվանակոչել փոքրիկին:

Ամռան վերջին արդեն իսկ կծնվի ընտանիքի զավակը, որի ծնունդին բոլորն են անհամբեր սպասում:

Հավելենք, որ օրեր առաջ Տիգրան Ասատրյանի ծննդյան տարեդարձն էր: Տիգրանը կնոջ և ընկերների հետ մեկնել էր Մայամի և շքեղ օր անցկացրել:

Հենց այստեղ էլ Արամ Ասատրյանի հայրիկին շնորհավորելիս ևս ակնարկել էր, որ շուտով կծնվի իրենց որդին`Տիգրանը. նա իր հայրիկին դիմել էր`ասելով. «Ավագ Տիգրան»:

Մեկնաբանություն

Որոնում