Արդեն մի քանի օր է`«Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Հայ սուպերսթար 6-րդ» նախագիծը: Այստեղ իրենց ձայնն ու տվյալներն են եկել փորձելու շատ ու շատ երիտասարդներ: Ժյուրիի կազմում են Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Եգոր Գլումովը:
Լսումների ժամանակ երիտասարդ աղջիկն, ով Արցախից է, կատարել է «Հորովել»-ը ու հուզել ժյուրիի կազմին: Նրանցից առավել տպավորվածը երգիչ Անդրեն է, ով արտասվում է ողջ ելույթի ընթացքում: