«Հաջորդը ես եմ ամուսնանալու». Ով է բռնել Խորեն Լևոնյանի կնոջ ծաղկեփունջը

Ինչպես StarNews-ը արդեն տեղեկացրել է Հունիսի 30-ին տեղի ունեցավ դերասան Խորեն Լևոնյանի հարսանյաց արարողությունը։

Դերասանուհի Արև Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ Խորեն Լևոնյանի կնոջ՝ Էմմայի նետած ծաղկեփունջը իրեն է բաժին ընկել։

«Ծաղկեփունջը բռնեցի… հաջորդը ես եմ ամուսնանալու».- գրել էր դերասանուհին

Հավելենք նաև, որ այս օրերին համացանցը ողողված է Խորեն Լևոնյանի հարսանյաց խնջույքից կադրերով։