Շաբաթներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ 18 տարվա դադարից հետո վերսկսում է «Երկու աստղ» երաժշտական նախագիծը։ Մինչ նոր եթերաշրջանի մեկնարկը, այժմ տարածում են գտել հաղորդման արխիվային կադրերն ու կատարումները։
Ժամանակին նախագծում զուգերգով հանդես էին գալիս Արմինկան ու Խորեն Լևոնյանը։ Նրանց դուետը ամենասիրված ու սպասվածներից մեկն էր։
Հենց նրանց մասնակցությամբ կադրերն էլ տարածվել են համացանցում ու բազմաթիվ օգտատերեր շտապել են ջերմ խոսքեր ու հաճոյախոսություններ գրել արտիստներին։