Որքան է մեծացել Մովսես Երեմյանի որդին և ում է նմանվել. Բացառիկ լուսանկար

Դերասան Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը 2018 թվականից մշտական բնակություն են հաստատել Միացյալ նահանգներում։

Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, նրանք հեռանալու որոշում կայացրեցին ու հիմա ԱՄՆում վերսկսել են նոր նախագծերում աշխատել։

Աննան նաև սոցիալական էջերում է ակտիվ, որտեղ էլ ժամեր առաջ հրապարակել է որդու լուսանկարը։ Անրին, հասցրել է բավականին մեծ տղա դառնալ: Նա, կարելի է ասել հավասարապես նման է և´ հայրիկին, և´ մայրիկին:

Հավելենք նաև, որ դեռ ամիսներ առաջ էլ StarNewsը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննանհեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել էլուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիսմտածել, որ զույգը բաժանվել է։

Վերջերս նրանք երկուսով հանդես եկան նույն նախագծում, ինչն էլ շատերին ստիպում էրկարծել, որ զույգը կրկին միասին է: Նրանք այս մասին, թերևս, չեն ցանկանում խոսել: