Ինչպես են անցել Խորեն Լևոնյանի նախկին հարսանիքները. ինչ տեսք ուներ նա՝ որպես փեսացու. բացառիկ կադրեր

Սիրված դերասան Խորեն Լևոնյանը նոր սեր է գտել ու պաշտոնապես ասել է իր «այո»-ն։ Այս սեզոնը կլինի՞ happy end-ով, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։

Ասում են՝ 3-ը բախտավոր թիվ է․ միգուցե այս սերը իսկապես երջանկություն բերի դերասանին։ Իսկ Starnews.am-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը։ 

Մինչ բոլորը քննարկում են Խորենի 3-րդ հարսանիքը, մենք առաջարկում ենք հետհայացք գցել ու վերհիշել, թե ինչպես էին անցել դերասանի նախորդ 2 հարսանքիները, ինչ տեսք ուներ նա՝ որպես փեսացու։ 

Ինչպես հայտնի է, Խորեն Լևոնյանի առաջին կինը բալետի պարուհի, պարուսույցՄերի Հովհաննիսյանն է։ Նրանց հարսանիքն անցել էր հայկական ավանդական հարսանիքի տարրերով։

Պսակադրություն ապա, խնջույք՝ մտերիմների մասնակցությամբ։ Բաժանման լուրերից հետո Խորենինախկին կինը  զերծ չմնաց մեկնաբանություններից

և ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշել էր․ «Ցանկացածզույգի կյանքում էլ խնդիրներ լինում են, իսկ հետո՝ հարթվում»։ Այնուամենյանիվ, նրանք

ամուսնալուծվեցին, ի դեպ, այն խոսակցությունների ֆոնին, երբ Խորենին և երգչուհի Լիլուինբուռն սիրավեպ էին վերագրում։ Խորենը և Մերին համատեղ որդի ունեն՝ Արմենը։

Ի տարբերություն Մերիի հետ հարսանիքի՝ Խորչենի և երկրորդ կնոջ՝ Լիկայիհարսանեկան արարողությունը չէր համապատասխանում հայկական ավանդական նորմերին։ Զույգի

հարսանեկան արարողությունը կայացել է Երևանից դուրս գտնվող հյուրանոցային մի համալիրում,որը, ըստ Լիկայի, հեքիաթային ու գեղեցիկ է եղել: Այդ օրվա բարենպաստ եղանակն էլ նպաստել

է, որպեսզի Խորենն ու Լիկան անմոռանալի օր ունենան: «Շատ գեղեցիկ էր մեր մուտքը. կանաչտարածության մեջ սպիտակ սեղանիկներ էին դրված, մեր մուտքն էլ Մենդելսոնի երաժշտության

ներքո եղավ. ջութակահարուհին Խորենի քույրն էր»,- պատմել էր նա: Իսկ ամուսնության առաջարկդերասանը Լիկային արել է Դիլիջանում, ուր նա մեկնել էր նկարահանումների, իսկ Լիկան

էլ ուղեկցում էր իր սիրելիին: «Նկարահանումների ժամանակ Խորենը շատ անսպասելի առաջարկությունարեց ինձ, ինչը շատ հաճելի էր: Երբ Խորենն ինձ նվիրեց մատանին, մենք նկարահանման հրապարակի

կենտրոնում էինք, իսկ շուրջը նկարահանող խումբն էր»,- հայտնել էր դերասանուհին: Այսմիությունը ևս երկար կյանք չունեցավ։ Բայց համատեղ որդու՝ Արամի դաստիարակությամբ,

Խորենը և Լիկան միասին են զբաղվում։

Ի դեպ՝ հարցազրույցներից մեկում Խորեն Լևոնայնը նշել էր, որ դեմ չիլինի կրկին ամուսանանալ և երեխաներ ունենալ։ Փաստորեն՝ դերասնը կատարեց իր ցանկությունն

ու ամուսնացավ 3-րդ անգամ։ Պսակադրություն, խնջույք, գալիս է շարունակությունը։

Ինչևէ, Խորեն Լևոնյանի անձնական կյանքի օրինակով կարելի է փաստել,երջանկությունը շքեղ հարսանքիների, ինչ-որ նորմերի կամ խոստումների մեջ չէ։ Այն ամենօրյա

աշխատանքի արդյունք է։ Կրկին շնորհավորում ենք սիրված դերասանին, իսկապես մաղթելով,որ այս նոր միությունը նրան բերի այդքան ցանկալի անձնական երջանկությունը։ Կարիերայի

հաղթանակներից հետո, հերթը անձնական հաղթանակներինն է։