«Ամեն զգացում պարտադիր չէ ավարտվի ներելով». Թամարա Գևորգյանի նոր հուզիչ գրառումը

Շաբաթներ շարունակ համացանցը քննարկում է Արսեն Լևոնյանի և Թամարա Գևորգյանի բաժանումը։ Դերասանուհին պարբերաբար իր ինստագրամյան էջում էմոցիոնալ գրառումներո վ է հանդես գալիս։

Երեկ Թամարան նոր հրապարակում է արել և գրել.

«Մենք իրավունք ունենք զգալու ամեն ինչ։ Ոչ միայն սեր, ուրախություն ու խաղաղություն, այլ նաև զայրույթ, վիրավորանք, հիասթափություն ու նույնիսկ ագրեսիա։ Եվ ոչ, ամեն զգացում պարտադիր չէ ավարտվի ներելով:

Եթե ես զայրացած եմ՝ նշանակում է՝ զայրացած եմ։ Եթե ներսումս ագրեսիա կա՝ ես իրավունք ունեմ զգալու այն՝ առանց ինձ մեղադրելու դրա համար։ Զգալը չի նշանակում վնասել։ Զգալը նշանակում է ազնիվ լինել ինքդ քեզ հետ։

Ես պարտավոր չեմ իմ էմոցիաները գեղեցիկ փաթեթավորել, որպեսզի այն ուրիշներին ավելի հարմար լինի։ Պարտավոր չեմ ժպտալ, երբ ներսումս փոթորիկ է։ Եվ առավել ևս պարտավոր չեմ ներել միայն նրա համար, որ «այդպես ճիշտ է»։

Երբեմն հոգեկան խաղաղության ճանապարհը ոչ թե ներումն է, այլ՝ առաջ գնալը։ Երբեմն ամենաառողջ պատասխանը պարզապես սահման դնելն է ու ասելը՝ «այստեղից՝ առանց ինձ»։

Ես կարող եմ բարկանալ։ Կարող եմ նեղանալ։ Կարող եմ նույնիսկ մտքումս մի ամբողջ վրեժի սցենար գրել… գլխավոր դերով ու Օսկարի արժանի ավարտով։ Բայց իրական կյանքում ես ընտրում եմ այն, ինչ չի վնասում ո՛չ ինձ, ո՛չ ուրիշներին։

Իմ բոլոր զգացմունքներն իրավունք ունեն գոյություն ունենալու։ Ես դրանք չեմ մարում, չեմ ամաչում դրանցից ու չեմ ձևացնում, թե միշտ «լավ եմ»։

Ես պարզապես զգում եմ։ Ապրում եմ։ Եվ գնում եմ առաջ»։