Տարիներ անց Անի Լուպեն պատմել է, թե ինչ փուլում են իր և նախկին սիրելիի հարաբերությունները

«Սրտի տանիքներով» հաղորդման հերթական թողարկման հյուրը դերասանուհի Անի Լուպեն էր։ Անկեղծ զրույցի ընթացքում նա խոսել է կյանքի տարբեր փուլերի, անձնական հարաբերությունների և նախկին սիրելիի հետ ներկայիս շփման մասին։ Զրույցին հետևել է StarNews-ը։
Դերասանուհին պատմել է, որ բաժանումից հետո սկզբնական շրջանում հարաբերությունները բավականին բարդ են եղել, և հաշտության եզրեր գտնելը հեշտ չի տրվել երկուսին էլ։ Սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվել է, և այսօր նրանք կարողանում են պահպանել նորմալ ու ընկերական հարաբերություններ։
Անիի խոսքով՝ այժմ իրենք ընկերներ են և երբեմն կապ են պահպանում միմյանց հետ։ Նրանք շնորհավորում են միմյանց ծննդյան տոների, Նոր տարվա և այլ կարևոր առիթների ժամանակ։
Դերասանուհին նաև ընդգծել է, որ տարիների ընթացքում մարդու մտածողությունն ու աշխարհայացքը փոխվում են, ինչի շնորհիվ շատ հարցերի սկսում ես ավելի հանգիստ և հասուն մոտեցմամբ վերաբերվել։

















