«Գումարը չի հավաքվում»․ Կարեն Հակոբյանի հուզիչ գրառումը՝ բուժման համար շարունակվող դրամահավաքի մասին

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ երգիչ Կարեն Հակոբյանը բախվել է առողջական լուրջ խնդիրների և շտապ բուժման կարիք ունի Եվրոպայում։ Այդ նպատակով մեկնարկել էր դրամահավաք, սակայն մինչ օրս անհրաժեշտ ամբողջ գումարը դեռ չի հավաքվել։

Այս օրերին Կարեն Հակոբյանը նոր հրապարակում է արել՝ կիսվելով իր մտահոգությամբ և ցավով։ Նրա գրառումը կարճ էր, բայց չափազանց հուզիչ.

«Գումարը չի հավաքվում»։

Երգչի այս խոսքերը մեծ արձագանք են ստացել նրա հետևորդների շրջանում, որոնք շարունակում են աջակցել և բարեմաղթանքներ հղել նրան՝ հույս հայտնելով, որ անհրաժեշտ միջոցները հնարավորինս շուտ կհավաքվեն, և նա կստանա անհրաժեշտ բուժումը։