Անի Երանյանի ռոմանտիկ հրապարակումը Մհեր Բաղդասարյանի հետ

Դերասանուհի և սցենարիստ Անի Երանյանը օրերս սոցիալական էջերում ջերմ ու ռոմանտիկ հրապարակում է կատարել Մհեր Բաղդասարյանի հետ, որն անմիջապես դարձել է հետևորդների քննարկման թեման։

Անին և Մհերը վաղուց միասին են հայտնվում տարբեր միջոցառումների, պրեմիերաների և հանրային հավաքների ժամանակ։ Բացի այդ, նրանք հաճախ են իրենց հետևորդների հետ կիսվում համատեղ լուսանկարներով ու տեսանյութերով, որոնք չեն մնում աննկատ։

Թեև զույգը մինչ օրս պաշտոնապես չի հաստատել կամ հերքել իրենց հարաբերությունների մասին տարածված լուրերը, նրանց համատեղ հրապարակումները շարունակում են նոր հարցեր առաջացնել երկրպագուների շրջանում։ Շատերը վստահ են, որ նրանց ջերմ վերաբերմունքն ու միասին անցկացրած ժամանակը խոսում են ավելին, քան ցանկացած հայտարարություն։

Անի Երանյանի վերջին հրապարակումն էլ բացառություն չէ։