«Մեկ օր լավ է զգում, մեկ օր՝ վատ». Գոռ Հակոբյանը հայտնել է, թե ինչպես է ընթանում որդու բուժման ընթացքը

Դերասան Գոռ Հակոբյանը կիսվել է որդու՝ Ֆելիքսի առողջական վիճակի վերաբերյալ վերջին տեղեկություններով։

Նրա խոսքով՝ երեխայի վիճակը փոփոխական է․
«Մեկ օր լավ է զգում, մեկ օր՝ վատ»։

Դերասանը նշել է, որ բուժման ընթացքը շարունակվում է․ արդեն անցել են երրորդ կուրսը՝ ընդհանուր նախատեսված 14-ից։ Առջևում դեռ սպասվում է նաև կարևոր վիրահատություն, որը նախատեսված է օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում։

Այս պահին, ըստ նրա, փոքրիկ Ֆելիքսը իրեն լավ է զգում, և ընտանիքը մի քանի օրով վերադարձել է տուն՝ մեկ ամիս հիվանդանոցում մնալուց հետո։

Գոռ Հակոբյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում աջակցել և անհանգստացել են իրենց համար։

Մաղթում ենք փոքրիկին շուտափույթ ապաքինում և ուժ ընտանիքին։