«Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն այս անգամ ռեփեր Feka-ն էր։
StarNews-ը հետևեց և առանձնացրեց զրույցից հետաքրքիր հատվածներ։
Ինչպես՞ է որոշել դառնալ ռեփեր և ունեցե՞լ է արդյոք որոշակի վախ չհասկացված լինելու, չընկալվելու։
«2010 թվականն էր, պատահական ծանոթացա մի հայ տղայի հետ, ով ռեփ էր կարդում ,բայց ռուսերեն։ Մի օր եկավ մեր տուն նստեցինք, շփվեցինք, ասեց` հլա նայի ինչ եմ կարում և սկսեց ռեփ կարդալ ու արագ։ Մտածեցի հայերեն չկա սենց բան և կարելի է փորձել։ Հասարակ ռեփ կար ,որ ուղղակի հանգերը բռներ, ռիթմով կարդայի այդպես չէի ուզում։ Փորձեցի, ստացվեց արագ կարդալ։ Առաջին թեման ,որ ընտրեցի այդ ժամանակ, օրիգինալ թեմա էր։ Խոսքը «Գեղցի աղջիկ» երգի մասին է։ Գեղցի նկատի չունեի գյուղացի, այլ` չտես։ Պոլիտեխնիկի սովորելուս տարիներին տեսա այդ երևույթը,աղջիկների պահվածքը ասեցի տենց գրեմ ու արագ ռեփ լինի։ Միանգամից վերնագիրը գրավեց։Ինչ վերաբերվում է վախենալուն՝ չէ, ես համոզված էի, որ անում եմ մի բան, որը չկա Հայաստանում, կամ պրավալ պիտի լիներ, կամ հաջողություն, բայց ես հավատում էի հաջողությանը»։
Շատերը կարծում են,որ ռեփերը մոնտաժային տարբերակով է երգն արագացնում։Ինչ ասեց ինքը՝ Feka-ն այդ մասին։
«Անտեղյակ մարդիկ կարող են այդպես ասել, որովհետև շատ վաղուց Ամերիկական ռեփում հայտնի է այդ ձևը ռեփի ու արագացրածի ժամանակ երևում է ,որ ձայնդ փոխված է։ Ես համերգ եմ նաև ունեցել, հիմա տենց չեն մտածում»։
Feka-ն խոսեց իր կարգավիճակի մասին.
«7 ամսեկանից այնպես ստացվեց, որ ունեցա մկանների խնդիր և մինչև հիմա սկսեցի կաստիլներով քայլել։ Իմ մաման իրա ամբողջ կյանքն ինձ է նվիրել, մտածել է` ամեն ինչ իմ համար անի։նԵս իրեն շնորհակալ եմ»։
Հաշմանդամության կարգ ունեցած տղան ունեցե՞լ է արդյոք բարդույթներ.
«Մանկապարտեզ չեն տարել ուղղակի, ոչ մի խնդիր չի եղել, չեմ գնացել։Դպրոցական տարիներին էլ բարդույթ չեմ ունեցել։Ես չեմ համարում,որ հոգեպես ուժեղ չեմ եղել։Ես ինձ ցածր ու խեղճ չեմ զգացել։ Այդ կոպլեքսն իմ մոտ ի սկզբանե չի եղել»։
Fekan խոսեց նաև կնոջից։
«Կինս ինձ ճանաչել է ,որպես ռեփեր Feka։Ես իրեն տեսել եմ, հետո ինքն ասել է ,որ ճանաչում է ինձ և լսել է իմ երգերը։
Համացանցով ենք ծանոթացել։ Նա անգամ նկար չի ունեցել, ես չեմ էլ տեսել ում հետ եմ խոսում։ Ինքը մինչ օրս նկար չունի համացանցում և չի սիրում։ Դրա համար էլ գրավել է ինձ, տարբերվում էր դրանով։ Ես ի սկզբանե ուզել եմ, որ իմ կինը չսիրի համացանցը։ Խանդի հարցը չի, բայց ես չեմ սիրում ,որ աղջիկը իր կյանքը հանրային դարձնի։ Ես իրեն չեմ արգելել ինքն իր տեսակով էդպիսինն է»։
Մի անգամ Feka-ն նշել է,որ աշխարհհայացքն ամբողջովին փոխվել է 4 տարի առաջ, և սկսել է այլ կերպ ընկալել և հավատալ Աստծուն.
«Շատ չմանրանամ, բայց կյանքումդ հիմնականում ինչ-որ վատ բան է լինում ,որ բերում է քեզ այդ հավատին։ Այն ժամանակ էլ էի Աստծուն հավատում, բայց երբ կյանքումդ մի շրջան է լինում, որ վատ բան է կատարվում, այդ ժամանակ այլ կերպ ես զգում։ Փակագծերը դեռ չեմ բացել և չեմ էլ կարծում, որ երբևէ կբացեմ։ Ես փորձում եմ ապրել Աստծուն հաճելի կյանքով, բայց այդ իրադարձության մասին չէի ուզի խոսել։ Կյանքումս ահավոր կորուստ եմ ունեցել, որի մասին էլի չեմ խոսի։ Անգամ այդ ժամանկ չեմ մեղադրել Աստծուն կամ որ կաստիլներով եմ քայլում մի անգամ չեմ մտածել` ինչի՞: Չեմ նեղվել ես այս փաստից, սենց էլ եմ ինձ լավ զգում,սենց էլ եմ ինձ սիրում։ Ով եմ ես, որ Աստծու հետ կռվեմ, եթե Աստված սենց է կամեցել»։