«Ես թուլացել, ընկել եմ». Անահիտ Հակոբյանը՝ հայրիկի մահվան և «Նոր ալիքում» հաղթանակի մասին

  • Aug 30, 2024

Արդեն հայտնել էինք, որ Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Անահիտն արժանացել է ժյուրիի անդամների առավելագույն գնահատանքին` 3 մրցութային օրերին հավաքելով 222 միավոր։ Մրցույթի ժյուրիի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը նշել էր, որ իրեն ամենաշատը դուր է եկել Հակոբյանի ելույթային երկրորդ օրը։

Եվ, ահա, այդ հաղթանակից հետո հայրենիք վերադարձած երգչուհին հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի Live Talks հաղոէդաշարին՝ խոսելով նաև հաղթանակի ու իր տպավորությունների մասին։

««Նոր ալիք» միջազգային մրցույթը, կարծում եմ, յուրաքանչյուր արտիստի, երգչի մրցույթների շարքից է և ես դեռ փոքր տարիքից երազում էի աշխատել Ալդքսանդր Ռեվզինի հետ։ Ես 20 օր այնտեղ եմ եղել և նրա ամեն մի բառը նկարում էի, ես չէի հավատում, որ ես այդ տարածքում եմ գտնվում։ Փորձերի ընթացքում, երբ մեր կոլեգան երգում էդ, մենք իրավունք չունեինք դուրս գալ։ Նախագիծը, իհա՛րկե, շատ մասնագիտական գիտելիքներ տվեց ինձ, բեմը ուրիշ կերպ զգալ, ուրիշ կերպ երգել, այնպիսի բաներ, որ, կարծում եմ, ինձ ոչ մի ուրիշ տեղ չէին տա, երևի թե։ Պատահաբար գովազդը տեսնում եմ, մարմնովս սարսուռ է անցնում ու ասում եմ՝ Անահիտ ջան, սա քո պահն է, պետք է պարտադիր մասնակցես»,- նշել էր երգչուհին։ Мой путь երգը, կարծես, իմ պատմությունի լինի, կյանքը անկումների ու թռիչքների մասին է և դա նորմալ է, մենք պետք է դա ընդունենք ու ապրենք այդ ամենի հետ։ Բայց, երբեմն շատ ծանր իրավիճակներ են լինում, որ այնպես ես ընկնում, որ չես կարողանում նույնիսկ բարձրանալ, բայց պարտավոր ես։ Իմ կյանքում այդ իրավիճակը 1 տարի առաջ օգոստոսի 17-ին էր։ Հուլիսի 17-ին իմ տարեդարձն էր, այդ օրը ես ամուսնության առաջարկ ստացա։ Հետո հայրիկի հետ խոսեցինք, ինքը ասաց՝ գնում եմ գամ ՌԴ ու մեծ նշանադրություն ենք կազմակերպելու։ Օգոստոսի 2-ին ճանապարհում եմ նրան ու 17-ին պատահաբար իմանում եմ մահվան մասին, սրտի կաթված է լինում։ Ու այնպես եմ իմանում, որ ամենավատ թշնամուս չեմ ցանկանա, որ իմանա։ «Ուրիշ աշխարհ» երգի ձայնագրությանը պետք է գնայի։ Խորեոգրաֆի հետ նստած եմ, խոսում եմ, ֆեյսբուքի լենտան եմ թերթում ու մեր բարեկամներից մեկը տեղադրում է հորս նկարը մահվան երաժշտությամբ ու գրում է՝ Աստված հոգիդ լուսավորի։ Չեմ հիշում՝ այդ վայրկյանին ինչ կատարվեց ինձ հետ։ Ես թուլացել ընկել եմ, դա աբսուրդի ժանրից էր, հետո ինձ զանգում են, ցավակցում են։ Ու դա չի անցնում մոտ, շատ մեծ ցավ է։ Պապայի դեպքից հետո պապիկիս դեպքը եղավ, մի քանի ամիս հետո պապիկս մահացավ»,- նշել էր երգչուհին։

Մեկնաբանություն

Որոնում