Վաղ առավոտյան հայտնել էինք, որ հանկարծամահ է եղել ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Լալա Մնացականյանը։ Ամբողջ համացանցը ողողված է դերասանուհու մասին հուշերով ու գրառումներով։
Երգչուհի Գաբի Գալոյանն է հրապարակում արել`անդրադառնալով սիրված դերասանուհու մահվանը.
«Տիկին Լալայի ու Աշոտ Համբարձումյանի տունը ինձ համար մանկության ամենահիշվող տներից է եղել որտեղ հավաքվում էին արվեստագետներ ու սքանչելի երեկոներ ունենում տուն արվեստանոցում պարուրված Լալայական հզոր էներգիայով .. 90- ականներն էին դրանք ես փոքրիկ ու ամեն հյուր գնալուց երբ տեսնում էի տիկին Լալային սերս ու ակնածանքս այնքան մեծ էր հենց նրա և Ազատ Գասպարյանի հանդեպ որ ինքնստինքյան ձգվում էի նրանց տեսնելիս )) … տարիներ անց երբ նկարվում էի տիկին Լալայի հետ նույն պրոեկտում զգացել եմ բացառապես նույնը .. իմ ընտանիքի լավագույն հիշողության մի կտոր տիկին Լալաս լույսի մեջ լինես անսահման ցավ և շփոթվածություն ենք զգում ու չենք հասկանում դեռ կատարվածը .. Աշոտ ձյաձյա ու Մանե ջան ցավակցում ենք ձեզ հետ ենք խունկ և աղոթք »:
Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-ից 20։00`Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունիսի 24-ին, ժամը 11։00-ից 13։00 նույն տեղից։