Օրերս Մոսկվայում կայացավ «Տաշի շոու»-ն, որին մասնակցելու համար Հայաստանից մեկնել էին շոու բիզնեսյան մի շարք ներկայացուցիչներ:
Նրանք մեկը մյուսին հերթ չտալով հրապարակումներ էին անում`ցույց տալով կուլիսներում և ինքնաթիռի մեջ իրենց անցկացրած ժամանակը:
Երգչուհի Նարե Գևորգյանը ևս մեկնել էր: Ետ վերադարձին նրա տեդը ինքնաթիռում երգչուհիներ Շուշան Պետրոսյանի և Նունե Եսայանի կողքին էր:
Նարեն շատ անկեղծ է գտնվել, հրապարակել է իր սթորիում լուսանկար Շուշանի և Նունեի հետ ու նշել հետևյալը.
«Մեծանուն արտիստների կողքին էր իմ տոմսն ինքնաթիռում: Երջանիկ էի»:
Նարեն նաև սելֆի է հրապարակել Շուշան Պետրոսյանի հետ: