Ինչու «Hayat Project»-ը չընդգրկվեց Արմենիա TV-ի «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը. ով է մեղավորը

  • Dec 07, 2023

Օրեր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Տարվա երգ» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որն առաջին անգամ անցկացվեց Երեւանում:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան մի շարք հայտնիներ, ովքեր աշխարհի տարբեր անկյուններից հավաքվել էին ելույթ ունենալու, ինչպես նաև իրենց մրցանակներն «առձեռն» ստանալու:

Մրցանակաբաշխության հատուկ հյուրերն էին`Թաթա Սիմոնյան, Աբրահամ Ռուսսո եւ Ալեքսանդրոս Ցոպոզիդիս։

Իհարկե երեկոյի շքեղությունից և ծախսված գումարներից խոսելն ավելորդ է, քանի որ պարզից էլ պարզ է`ինչ գումարների մասին է խոսքը:

Սակայն սա չէ, որ մեզ անհանգստացրել է: Այսօր, երբ ցանկացած միջոցառման և համերգների սպասված հյուրն է «Hayat Project»-ը, երբ նրանց համերգային երեկոները շատ արագ «սոլդ աութ» են լինում, հանդիսատեսը մեծ ու փոքր «չի ճանաչում» , այս շքեղ միջոցառման և մրցանակաբաշխության ժամանակ որևէ մրցանակի չարժանացավ և ավելին` ելույթ չունեցավ:

Եթե ոչ ընթերցողը, ապա գոնե մենք գիտենք`որ կադրային փոփոխությունն է ստիպել ստվերում թողնել մեր օրերի ամենաստացված ու ամենասպասված երաժշտական խմբին: Բայց,այնուամենայնիվ, հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ անձնական շահերն ու սկզբունքները աշխատանք տանելը, դրանցով առաջնորդվելն ու այս դեպքում ձախողելը, մեղմ ասած, անարդար է:

Եթե Արմենիա հեռուստաընկերությունը նման մեգա մրցանակաբաշխություն է իրականացնում և մրցանակները տալիս է կազմակերպիչների` անձնական սուբյեկտիվ ընտրությունով, իսկ իրական արժանիներին սուբյեկտիվ նախանձախնդրության պատճառով չի տրամադրում, նշանակում է, որ սա տարվա մրցանակաբաշխություն չէ, այլ անձերի կողմից սիրված մարդկանց գովք ու մեծարանք, որը փաթեթավորվում է «Արմենիա TV» հզոր բրենդի տակ, ինչն էլ, մեղմ ասած, տգեղ է:

Մեկնաբանություն

Որոնում