Շքեղ հարսի զգեստ, գեղեցիկ ձևավորում. բացառիկ կադրեր՝ Գևորգի ու Քրիստինայի հարսանիքից

  • Apr 22, 2024

StarNews-ը առաջինն էր հանդես եկել բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ այսօր՝ ապրիլի 22-ին տեղի է ունենում Գևորգ Մկրտչյանի ու սիրելիի՝ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունը։

Վաղ առավոտյան նրանք արդեն հասցրել էին հրապարակումներ անել՝ ցույց տալով, թե ինչպես է սկսվել իրենց օրը։ Այդ կադրերը ևս ներկայացրել էինք ձեր ուշադրությանը։

Արդեն հիմա առաջարկում ենք դիտել նոր, բացառիկ ու առաջին կադրերը հարսանեկան արարողությունից, որտեղ երևում է, թե ինչ տեսքով է Գևորգ Մկրտչյանը դարձել փեսացու, ինչ զգեստ է ընտրել Քրիստինան կարևոր օրվա համար, ինչպես նաև՝ շքեղ զարդարանքն ու ֆուրշետը։

Հավելենք, որ հարսանիքի ազապի պարտականությունները կատարում է դերասան Նորայր Եղյանը։

Մեկնաբանություն

Որոնում