Հուլիսի 8-ին հաղորդվել էր 2001 թ. ծնված Զինա Սարկիսովայի անհետ կորելու մասին:
Իրացնելով ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին Զինա Սարկիսովային Կապան քաղաքում հայտնաբերել և ներկայացրել են Կապանի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի բաժին: