«Մնացածն անցողիկ է». Սարգիս Գրիգորյանի անկեղծ խոստովանությունը՝ ընտանիքի և առաջնահերթությունների մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանը սոցիալական հարթակներում հանդես է եկել հուզիչ հրապարակմամբ՝ վերահաստատելով իր կյանքի կարևորագույն սկզբունքները։
Հայտնի դերասանը Instagram-ի իր պաշտոնական էջի «Stories» բաժնում դուստրերի հետ ջերմ լուսանկար է հրապարակել, որն ուղեկցվել է բավականին ազդեցիկ և խոսուն գրառմամբ։ Սարգիս Գրիգորյանը, ով մշտապես բաց է իր հետևորդների հետ, այս անգամ խոսել է այն արժեքների մասին, որոնք իր համար առաջնային են՝ անկախ հանգամանքներից։
Լուսանկարում, որտեղ դերասանը պատկերված է դուստրերի գրկում, նա նշել է.
«Ես չգիտեմ՝ ով ինչ է ցույց տալիս, բայց մի բան հստակ գիտեմ՝ իմ կյանքում ամենակարևորը իմ արժանապատվությունն է, իմ ընտանիքը ու իմ զավակները։ Մնացածը՝ անցողիկ է»։



















