Ձեր գովազդն այստեղ

Կnմայի մեջ է հայտնվել սիրված երգչուհին. Աստղային օրվա ամփոփում

  • Dec 25, 2023

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի story բաժնում նոր լուսանկար էր հրապարակել դստեր՝ Զաբելի մասնակցությամբ ու գրել.
«Իմ անձնական տիկնիկը»։

Արամեի և Աննա Թովմասյանի որդին՝ Մարատը, նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ Աննան ցույց էր տվել, թե դուստրը՝ Աննա-Մարիան ինչ անակնկալ է պատրաստել եղբոր համար։

Մերի Մակարյանն էլ տոնական ֆոտոշարք էր հրապարակել երեխաների և սկեսուրի մասնակցությամբ։

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հոլովակ էր հրապարակել Լիա Զախարյանի հետ համատեղ՝ ցույց տալով, թե ինչպես են անցնում իրենց նկարահանումները։

Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ ինստագրամյան իր էջի story բաժնում հոլովակ էր հրապարակել եղբոր դստեր՝ Լիկայի մասնակցությամբ։

Երգչուհի Սոնան «Սրտի տանիքներով» հաղորդաշարի ժամանակ խոսել էր նախկին ամուսնու դավաճանության, նրան չներելու և նոր սիրո մասին։

Երգչուհի Մադոննան էլ հայտնել է, հունիսին 48 ժամով հայտնվել է կոմայի մեջ։ Երգչուհու ինքնազգացողությունը վատթարացել է Նյու Յորքում գտնվող իր բնակարանում։

Մեկնաբանություն

Որոնում