Ձեր գովազդն այստեղ

Պետք է պատրաստ լինենք, պատերազմի մեջ ենք,այն չի ավարտվել… Անահիտ Կիրակոսյան

  • Apr 03, 2024

ArmlurTv-ի հյուրը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է: StarNews-ը հետևել է զրույցին:

Դերասանուհին խոսեց այսօր մեր առջև ծառացած Տավուշի խնդրի մասին`նշելով հետևյալը.

«Առավել սիրելի ոչինչ չկա հայրենիքիցս: Ես ապրում եմ էսպես ու ապրելու եմ: Այլ բան է, թե ինչ եմ փոխում ես կամ ինչ կարող եմ փոխել: Ամեն դեպքում ես փորձում եմ իմ դաշտի մեջ, իմ մասնագիտության մեջ լինել նվիրված իմ գործին և  դրա հետ մեկտեղ փորձում եմ իմ հայրենիքի համար անել ամեն-ամեն ինչ: Եթե վաղը պետք լինի ես լինեմ սահմանում ու օրինակ`կարտոֆիլ մաքրեմ, ապա վստահեցնում եմ, որ դա կանեմ: Ինձնից ինչ հնարավորա, ինչ գնումա, ես պատրաստ եմ անել: Կարծում եմ բոլորս պետք է պատրաստ լինենք, որովհետև մենք պատերազմի մեջ ենք, ու առհասարակ ինձ համար պատերազմը չի դադարել:Ես ոչ թե խաղաղություն, այլ արժանապատիվ խաղաղություն եմ ուզում,չխեղճացած, չկորցրած խաղաղություն»:

Այս ամենի լուծման մասին խոսելով`դերասանուհին նշեց, որ ինքը շատ փոքր է այստեղ լուծում տեսնելու համար, ինքը քաղաքագետ չէ, քաղաքական գործիչ չէ, հետևաբար չի կարող պատասխանել, բայց որպես հայրենասեր մարդ`ինքը գտնում է, որ մեր ուժը միասնականության մեջ է:

«Սերն աննկարագրելի պակասելա ու ատելությունը շատացելա, իսկ պատերազմի մեջ դա ամենակարևոր բաներից մեկնա: Պետքա մեր սխալների վրա նայենք, վերանայենք դրանք ու փորձենք չկրկնել: Շատ կարևորա հասկանալ`որոնք են մեր սխալներն ու փորձենք վերանայել մեր կյանքը»:

Մեկնաբանություն

Որոնում