Երգիչ, գուսան Արամ Ասատրյանի թոռ` Գրիշա Ասատրյանի հետ զրուցել է ArmLur.am-ը` երգչի կատարած աշխատանքի, ԱՄՆ-ում բնակվելու, Հայաստան վերադառնալու մասին: Գրիշան ներկայացրել է իր ստեղծագործական աշխատանքի, նորությունների, ինչպես նաև խոսել է Արամ Ասատրյանի 70-ամյակին նվիրված միջոցառումից:
«Ծնվել եմ Միացյալ Նահանգներում,3 տարեկանում տեղափոխվել ենք Հայաստան, ուսումս, կրթությունս ստացել եմ Հայաստանում, վերջին 5 տարիներին ապրում էի Միացյալ Նահանգներում, հետո մայիսին մի շատ լավ առիթով եկա Հայաստան ու շատ սիրեցի Հայաստանը: Կյանք կա Հայաստանում, որը չկա Միացյալ Նահանգներում:Մարդիկ ավելի ջերմ են, ժամանակ ունեն ապրելու, ժամանակ կա շփվելու, իսկ էնտեղ չկա: Իսկ վաստակելու տեսանկյունից`մի խոսք կա, որ աշխատող մարդն ամեն տեղ էլ կաշխատի: Ինձ դուրա գալիս ապրել ու սշխատել Հայաստանում, իմ վաստակածն ինձ լիովին հերիքումա, հետագա պլաններս բոլոր կապում եմ Հայաստանի հետ»:
